⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնում ՊՍԺ, թե՞ «Արսենալ». Սուպերհամակարգիչը կանխատեսել է ՉԼ հաղթողին ԿՀՎ. Իրանը պահպանել է իր նախապատերազմյան բալիստիկ հրթիռների զինանոցի մոտ 70%-ը ԵՄ-ն պատրաստվում է Պուտինի հետ հնարավոր բանակցությունների, բայց չգիտի՝ ում ուղարկել. Financial Times «Ոսկե գնդակ-2026»-ի գլխավոր հավակնորդների վարկանիշը.Goal Մայր եկեղեցուց պետք չէ հեռանալ. Տեր Հուսիկ քահանա Գրիգորյան Ռուսական բանակը շարունակում է զանգվածաբար ոչնչացնել ուկրաինական լոկոմոտիվները (Տեսանյութ, ֆոտո) Այս իշխանությունները Եվրոպա չեն գնում, գնում են Թուրքիա. Էդուարդ Շարմազանով Նախարարներն ու մարզպետները գրեթե մեկ ամիս արձակուրդում կլինեն․ քարոզարշավ պետք է անեն

Նիկոլական он и в Африке նիկոլական. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Պարզվում է, որ Վաղարշապատ համայնքի ընտրությունների նիկոլական թեկնածու ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆԸ մինչեւ հիմա տեղյակ չէ, որ այնտեղ սպասվող ընտրություններում ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրել. «Քոչարյանական եւ սերժական ընդդիմությունը կրկին փախավ բանավեճից… Հերթական բանավեճին էինք հրավիրված…Բնականաբար, հարգելով մեր ընտրողին՝ ընդունեցի հրավերը եւ գնացի մեր թիմի տեսլականը ներկայացնելու։ Տեղում արդեն պարզվեց, որ բանավեճից փախած «Հաղթանակ» եւ «Մայր Հայաստան» թիմերին ավելացել են նաեւ նույն քոչարյանական ծիրի մյուս ուժերը։ Փաստացի տեղում էինք միայն ես եւ «Հանրապետության» թեկնածու Հարություն Մկրտչյանը»: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը գրել է. «Ավելին, պարզվում է, որ նա բանավեճի կոչ կամ խնդրանք է ուղղել ընտրությունների մասնակից բոլոր թեկնածուներին, իսկ վերջում արձանագրել, որ ի դեմս այլ թեկնածուների, բանավեճին ՀՀԿ-ի թեկնածուն եւս չի ներկայացել: ՀՀԿ-ի ստվերի դեմ կռիվ տվող դժբախտ մոլորյալը կա´մ զուտ հոգեկան շեղումներ ունի, կա´մ այս վարքագիծը բխում է իր քաղաքական տհասությունից»: Զարմանալ կարելի է, կարո՞ղ է Արցախն ազատագրած Մեխակ Մեխակյանի որդի Արգիշտի Մեխակյանը մինչեւ հիմա տեղյակ էլ չէ, որ մաս է կազմում Արցախն ադրբեջանական ճանաչած ՔՊ-ական թիմի: Իսկ եթե այս մարդը ոչինչից տեղյակ չէ, ինչպե՞ս է, Աստված չանի, ընտրվելու դեպքում համայնք կառավարվելու:

Իսկ ահա ՔՊ-ական պատգամավոր ԼՈՒՍԻՆԵ ԲԱԴԱԼՅԱՆՆ իբր աշխարհացունց հայտարարություն է արել լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում: Անդրադառնալով Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս սրբազանի հասցեին իշխանության կողմից գեներացվող տարբեր մեղադրանքներին՝ պատգամավորն ընդգծել է. «Մենք պիտի սպասենք հետագա զարգացումներին… Փորձը ցույց է տալիս, որ վարչապետը մինչեւ փաստերը հրապարակելը կամ բուն գործողություններին անցնելը նախապես փորձում է ակնարկներ անել, նախապատրաստել ժողովրդին, որովհետեւ որեւէ փաստի բացահայտումը շոկային կարող է լինել եւ հոգեբանական հետեւանքներ առաջացնել»: Ասվածին թերեւս ավելի լավ, քան որեւէ մեկը, արձագանքել է 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Էրիկ Խաչատրյանի մայրը՝ Վիոլետա Բադալյանցը: «Շոկայինը ձեր նման անբարոյականների իշխանության գալն էր: Քո ստախոս տերը ինչ էլ բացահայտի, էս երկիրը քանդելուց եւ այդքան լույս տղերքին կյանքից զրկելուց շոկային ոչ մի բան չկա: Հեռացե՛ք»:

Ոչ պակաս ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել Մայր Աթոռի միաբան, Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Տ. ՎԱԶԳԵՆ արքեպիսկոպոս ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆԸ: Վերջինս, ի հեճուկս Մայր Աթոռի, ասում է, թե որեւէ պղծություն չկա, որ Հովհանավանքում կարգալույծ եղած Ստեփան Ասատրյանը «պատարագ» է մատուցում: Անդրադառնալով Վազգեն սրբազանի այս եւ այլ մտքերին՝ Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ Արմինե Սնդոյանը դիպուկ նշում է. «Եթե հետեւենք Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի տրամաբանությանը, ուրեմն՝ ինքը լրիվ «օքեյա» անգամ աղանդավորների հետ: Ի՞նչ է նշանակում՝ Ստեփանի կեղծ պատարագները նորմալ են։ Եվ ոչ տեղին մեջբերում է անում Սուրբ գրքից՝ «Որովհետեւ որտեղ երկու կամ երեք հոգի հավաքված են իմ անունով, ես այդտեղ՝ նրանց մեջ եմ»: Սա մանիպուլյացիա է՝ Սուրբ գրքից հեռու, հոգեւորից անտեղյակ մարդկանց համար։ Բոլոր աղանդավորական կազմակերպություններում նույնպես հնչեցնում են Աստծո անունը։ Հետո ի՞նչՔրիստոսն այնտե՞ղ է... Նիկոլական он и в Африке նիկոլական»:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԱ. ՎԱԼԵՐԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՓՈՔՐ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՌԴ-ում ՀՀ դեսպանը հրավիրվել է Ռուսաստանի ԱԳՆ․ նրան բողոքի նոտա է փոխանցվելՊՍԺ, թե՞ «Արսենալ». Սուպերհամակարգիչը կանխատեսել է ՉԼ հաղթողինԿՀՎ. Իրանը պահպանել է իր նախապատերազմյան բալիստիկ հրթիռների զինանոցի մոտ 70%-ըԵՄ-ն պատրաստվում է Պուտինի հետ հնարավոր բանակցությունների, բայց չգիտի՝ ում ուղարկել. Financial Times«Ոսկե գնդակ-2026»-ի գլխավոր հավակնորդների վարկանիշը.GoalՄայր եկեղեցուց պետք չէ հեռանալ. Տեր Հուսիկ քահանա ԳրիգորյանՌուսական բանակը շարունակում է զանգվածաբար ոչնչացնել ուկրաինական լոկոմոտիվները (Տեսանյութ, ֆոտո)Այս իշխանությունները Եվրոպա չեն գնում, գնում են Թուրքիա. Էդուարդ ՇարմազանովՆախարարներն ու մարզպետները գրեթե մեկ ամիս արձակուրդում կլինեն․ քարոզարշավ պետք է անենՆոր տեսահոլովակԻ՞նչ լավ բան կարող ենք սպասել, սրանց ձեռքերը մինչեւ արմունկներն արյան մեջ են. ԱյվազյանԻնչ են կանխատեսում եվրոպացիները առաջիկա ընտրությունների վերաբերյալԷՄՄԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՀայաստանում կայացավ FINTECH360 միջազգային համաժողովըՏպավորությունն այնպիսին է, կարծես, բոլորը մնացել են 1995 թվականի քարոզարշավի մակարդակին. Արմեն ԲադալյանԵրեխայի նկատմամբ բռնությունը մեղք է ոչ միայն օրենքի, այլ նաև Աստծո առաջ. Հայտնի իրավապաշտպանը մանկապղծության դեպքի մասին«Երեխու կոկորդից բռնել է, ասել է՝ հորդ կսպшնեմ, մորդ կսպшնեմ, ո՞ւմ դիմենք, Թրամփի՞ն, անտեր երկիր է». վեդեցի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված