«Օշականցի Գևորիկի» հետ հարցերը լուծելու խնդրով դիմած անձը ՔՊ-ից է.Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնյա
ՀասարակությունՔաղաքացուց 250 հազար դոլար պահանջած «օրենքով գող» Օշականցի Գևորիկի հետ հարցերը կարգավորելու նպատակով մեկ այլ օրենքով գողի՝ Ս.Հ.-ին դիմած անձը Վանաձորի համայնքապետարանի կրթության, մշակույթի և տուրիզմի հարցերի բաժնի ղեկավար Քրիստինե Մադոյանն է։ Այս մասին հայտնի է դարձել 24News-ին։
Ըստ աղբյուրի, Քրիստինե Մադոյանը հանդիսանում է ՔՊ կուսակցության անդամ, ինչպես նաև՝ պաշտպանության նախարար, իշխող կուսակցության վարչության անդամ Սուրեն Պապիկյանի հետ ունի մտերիմ հարաբերություններ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
