Սոբչակին սպառնում է հաշիվների արգելափակում
ՄիջազգայինԵթե լրագրող և հեռուստահաղորդավար Քսենյա Սոբչակը չվճարի կուտակված պարտքերը բազմաբնակարան շենքերի կապիտալ վերանորոգման համար, դատական ծառայողները կասեն նրա հաշիվները և կբռնագրավեն գումարը։ Այս մասին հայտնել է Մոսկվայի բնակարանային կազմակերպությունների միության ղեկավար, իրավաբան Կոնստանտին Կրոխինը, գրում է «Абзац»-ը։
Իրավաբանի խոսքով՝ Սոբչակը կարող է վիճարկել հայցը, սակայն փաստաթղթերի քանակը ցույց է տալիս, որ նա չի ներկայացել դատարան և չի մասնակցել գործընթացին։ Եթե պարտքը չմարվի սահմանված ժամկետում, դատական ծառայողները իրավունք կունենան արգելափակել նրա բոլոր հաշվեհամարները և գումարը փոխանցել պետական դեպոզիտային հաշիվ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայի բազմաբնակարան շենքերի վերանորոգման հիմնադրամը չորրորդ անգամ դատի է տվել Սոբչակին՝ բնակարանային և կոմունալ վճարների չվճարման համար, ներառյալ ջեռուցման ու էլեկտրաէներգիայի պարտքերը։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
