⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

Յուրաքանչյուրը կարող է իր միջավայրում դրամահավաք կազմակերպել և 2026-ի ընտրություններին ՔՊ-ի ցուցակով առաջադրվելու համար ներդրում անել՝ կուսակցականը՝ 0.5 մլն, իսկ ոչ կուսակցականը՝ 1,5 մլն դրամ. Փաշինյան

Ներքաղաքական

Ոչ մի բան նորություն չի, ՔՊ-ի դեպքում ևս միշտ այդպես է եղել. լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ նոր մոտեցում է  համապետական ընտրություններին իր կուսակիցների թեկնածուների առաջադրումը, նաև այն մասով, որ առաջադրվող թեկնածուն պետք է վճարի 0.5 մլն դրամ, իսկ ոչ կուսակցականը՝ 1,5 մլն դրամ։

Փաշինյանը պնդեց, որ 2017-ի հերթական ընտրություններում էլ իրենք նույն կանոնադրությամբ են առաջադրվել։

«Թեկնածուները միշտ էլ առաջադրման վճար իրականացրել են, որովհետև  քարոզարշավ ենք իրականացնելու, ներդում պետք է ունենանք, ո՞վ է  իրականացնելու դա։ Իհարկե, դրամահավաք էլ կանենք, ինչպես՝ նախորդներում, բայց եթե թեկնածություն ես դնում, պետք է ներդում ունենաս։ Յուրաքանչյուրը կարող է կանխավարկածով իր միջավայրում դրամահավաք կազմակերպել և ներդում անել»,-ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ կուսակցականները պակաս են վճարում, քանի որ այս ընթացքում անդամավճար են վճարել․«Հաշվարկել ենք, որ հավասար պայմաններ լինեն բոլորի համար»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ