Չինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա նավերի զավթումը Արմեն Մելիքբեկյանը չի մասնակցում ՀՖՖ ժողովին «Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցել Օրվա աստղագուշակ Ալիևի կողմից Ադրբեջանում սկսվել է նախաձեռնված համաներման գործընթացը Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Փոխարժեքն այսօր Տեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴ Իլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը Հայ հոգևորականությունը սխրանքի ու ազգի իրական ընտրանու օրինակ է ցուցադրում

Այս իշխանությունները պարզապես խամաճիկներ են եւ կատարողներ. Անի Թովմասյանի (Շպռոտ)

Մշակութային

Այն իրականությունը, որին ականատես ենք լինում՝ եկեղեցու եւ հոգեւորականների դեմ, նույնիսկ վատ երազում չէր կարող լինել: Մինչդեռ շոուբիզնեսի ներկայացուցիչներից շատերը դեռ լուռ են, իսկ քչերը միայն սոցցանցերում ստատուս գրելով են սահմանափակվում: Հոգեւորի դեմ արշավի եւ դրանից բխող հետեւանքների մասին «Իրավունք»-ը զրուցել է երգչուհի ԱՆԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ (ՇՊՌՈՏ) հետ:

«ՉԳԻՏԵՆՔ, ԹԵ ՆԻԿՈԼՆ ԻՆՉ ՄԵՂՔԵՐ ՈՒՆԻ, ԻՍԿ ՆԱ ՀԱՍՏԱ՛Տ ՈՒՆԻ»

Ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ հիմա էլ եկեղեցու դեմ արշավին միացել են որոշ եկեղեցականներ:

— Ոչ մի կերպ դրական չեմ կարող վերաբերվել, հատկապես եթե ցանկանում են դրական փոփոխություն անել այդ կառույցում, դա պետք է արվի շատ նուրբ: Ես կարծում եմ, որ դա ավելի շատ քաղաքական հետապնդում է, քան, ինչպես իրենք են ասում, եկեղեցին մաքրել, քանի որ իրենց խոսքերով իբրեւ թե գիտեին, որ խնդիրներ կան եկեղեցում, եւ արդեն 7 տարի խոսում են այդ մասին: Այդ դեպքում ինչու դրան չէին անդրադառնում, սակայն երբ եկավ ընտրությունների պահը, որոշեցին օգտագործել ժողովրդի էմոցիաները: Ի դեպ, ժողովրդի այն հատվածի, ովքեր չեն գնում պատարագների եւ հոգեւոր կյանքով չեն ապրում: Ամեն կառույցում էլ կան սխալներ, բայց սա ոչ քաղաքականություն է, ոչ էլ ֆիլմ ու բիզնես, որ սարքեն շոու: Այստեղ գործ ունես հոգեւոր ուժերի, Աստծո եւ հավատքի հետ: Երբ նայում ենք պատմությանը, տեսնում ենք, որ եկեղեցին միշտ էլ հալածվել է, անգամ Քրիստոսին են հալածել: Իհարկե, սա անցնելու է, եւ այսպես չի մնա, պարզապես, ցավում եմ, որ ես ականատես եմ լինում, որովհետեւ ինձ համար ամոթ է այդ մարդու ամեն մի խոսացածը (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին, - հեղինակ):

Ինձ մոտ այս վերջին երեք տարին է, որ ես մտել եմ Հայ Առաքելական եկեղեցի, բոլորն էլ գիտեն, որ ես աղանդավոր եմ եղել: Պատերազմից հետո, ես ինքս ինձ հարց տվեցի` ո՞րն է մեր խնդիրը, ու հասկացա, որ հավատքն է: Եվ գնացի եկեղեցի ու պատարագների: Ես օտարամոլ եմ եղել եւ չեմ ունեցել հայի զգացողություն, եւ ինքնության վերադարձն ինձ մոտ եկեղեցու միջոցով եղավ: Գնացել եմ եկեղեցի, ապա աստվածաշնչյան դասերի ու երբ կարդացի Եղիշե, ապշեցի, թե մեր նախնիներն ինչ սերտ կապի մեջ են եղել Տիրոջ հետ: Իմ ինքնությունը վերադարձել է, եւ հավատացեք, քանի գնում է, իմ հայրենք վերադառնալու ցանկությունը մեծանում է: Ուղղակի, ֆիզիկական խնդիրներ կան, որոնք ձգձգում են իմ վերադարձը: Անգամ ամուսնուս եմ ասում, որ պետք է հետ գնանք: 90-ականներին հայրս Արցախի համար էր պայքարում: Ես հորս ասում էի՝ պապ, ինչի՞դ է պետք: Ես չէի հասկանում կարեւորությունը, սակայն ինքն ուներ այդ ինքնության զգացողությունը, որը ես կորցրել էի:

Իշխանությունն անգամ փորձեց ինչ-ինչ ձայնագրություններ եւ տեսաձայնագրություններ հրապարակելով` վարկաբեկել եկեղեցուն: Ի՞նչ կասեք այս մասին:

— Իհարկե, սա խայտառակություն էր: Եթե հոգեւորականների մեջ կան մարդիկ, ովքեր ծուլանում են իրենց գործում կամ անձնական կյանքում ունեն մեղքեր, ասեմ, որ դա միշտ է եղել: Նույնիսկ Քրիստոսի առաքյալները, նրանք նույնպես ունեցել են սխալներ: Բայց Քրիստոսը խայտառակ չէր անում այդ մարդկանց: Օրինակ, Պետրոսն էլ է դավաճանել Հիսուսին, Պողոսն ընդհանրապես քրիստոնյաների հետեւից է ընկել, բայց նրանք ապաշխարել են եւ շարունակել են հոգեւոր կյանքը: Մենք բոլորս էլ գիտենք, որ կան եկեղեցում հոգեւորականներ, որոնք այդքան էլ սրբակենցաղ չեն: Ես միշտ եմ դա իմացել, բայց սա չի նշանակում, որ պետք է խայտառակ անեմ այդ մարդկանց՝ գցելով եկեղեցու անունը: Ինձ համար եկեղեցին այնքան սուրբ վայր է, որ հասկանում եմ ամեն բան, իսկ եթե չհասկանայի, գուցե ինձ մոտ էլ բունտ լիներ: Ես ապաշխարել եմ եւ ապրում եմ ճիշտ կյանքով: Հիսուսը անառակ կնոջն ասում է՝ դու ներված ես, գնա ու էլ չանես… Ինչ վերաբերում է մեղք գործելուն, մենք բոլորս էլ լավ գիտենք, թե մեր կյանքում ինչ մեղքեր ենք գործել, բայց չգիտենք, թե Նիկոլն ինչ մեղքեր ունի, իսկ նա հաստա՛տ ունի:

«ԱՅՍ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՐԱԾԸ ՎՆԱՍՈՒՄ Է ԱՄԲՈՂՋ ԵԿԵՂԵՑՈՒՆ»

Դե, անգամ Նիկոլ Փաշինյանը եկեղեցով չի ամուսնացել

— Այո, ու այդ մասին շատ չեն էլ խոսում, որովհետեւ դա անձնական մեղք է: Օրինակ, մարդ կարող է ալկոհոլի հետ խնդիր ունենալ, եւ դա լինի անձնական մեղք, որը չազդի ընդհանուրի վրա: Բայց երբ մարդու մեղքերը տարածվում են համընդհանուր՝ հայրենիքի վրա, այդ ժամանակ արդեն նա ոչ միայն ինքն իրեն է վնասում, այլ վնասի տակ է դնում մի ողջ պետության: Հիմա այս մարդկանց արածը ոչ թե վնասում է կոնկրետ եկեղեցու ծառայողներին, այլ ամբողջ եկեղեցուն: Միշտ էլ փողը եւ փողասիրությունը խանգարել են: Հուդան եղել է փողասեր, տեսա՞ք ինչ արեց: Կամ ՔՊ-ն փողասեր չի՞: Նրանք էլ են հարստացել, բա էդ ինչպե՞ս եք հարստացել: Այսինքն, եթե ես սկսեմ խոսել փողասիրությունից, ապա բոլորն էլ կմտնեն դրա մեջ: Բա ինչո՞ւ են առանձնացնում քահանաներին: Այո՛, քահանան պարտավոր է ավելի մաքուր լինի, քան աշխարհիկ մարդը, բայց արդյոք հոգեւորականի անձնական կյանքը ազդում է երկրի կործանման վրա: Իհարկե՝ ոչ: Այսօր միայն եկեղեցին է խոսում Արցախի մասին: Ինձ նման մեղավորը գնացել է իրենց ասած մեղավոր քահանաների մոտ, ու այդ մարդիկ ինձ Եղիշե են տվել, եւ ես ծանոթացել եմ իմ ինքնության հետ: Բա այդ ինչո՞ւ, ՔՊ-ականնե՛ր, որ դուք գնում եք եկեղեցի, ձեզ Եղիշե չեն տալիս, եւ այդ «մեղավորները» չեն մոտեցնում ձեզ դեպի Աստված, իսկ այս «մեղավոր» Անիին ինչպե՞ս կարողացան այդ մարդիկ դարձի բերել: Գիտեք ինչու, որովհետեւ Անին ուզում էր: Եկեղեցին ինձ ուղղորդեց դեպի Աստված, դեպի հավատք եւ պատարագ:

Դարերով պահել ենք մեր հավատքն ու եկեղեցին, ու հիմա ամեն կերպ այն փորձում են խեղաթյուրել: Հաջողելո՞ւ են:

— Չե՛ն կարող: Ինչպես 1700 տարի պահվել է, ու ինչքան էլ եղել են խանգարողներ, միեւնույնն է, ուսմունքն ու վարդապետությունը չեն փոխվել: Ամենամաքուր վարդապետությունը Հայ Առաքելական եկեղեցին է, անգամ եթե համեմատենք Կաթոլիկների եւ Ուղղափառության հետ: Մեր ուսմունքը դարերով չխառնվեց քաղաքականության հետ եւ մնաց զուլալ: Իսկ այսօր այնպիսի պահ է եկել, որ ուսմունքը զուլալ է, սակայն վրան փոշի է նստած: Ինչ է, թե մի երկու հոգեւորական փորձեցին խոսել Արցախից, ինքնությունից, որ չի կարելի միջանցքներ տալ եւ այլն, այդ մարդկանց դարձրին թշնամի: Այսինքն՝ այն մարդը, ով իր հայրենիքը պահում է, թշնամի համարեցին, քանի որ իրենց գործերին սկսեց խանգարել: Դա էլ բավարար չի, նա աղանդավորների է տեղ տալիս: Ես ինքս եղել եմ աղանդավոր եւ լավ գիտեմ, թե ներսում ինչ է կատարվում: Ավելին՝ լավ գիտեմ, որ նրանց ուսմունքը շեղված է: Նրանք ընդամենը 500 տարվա պատմություն ունեն: Ու մի օր Նիկոլի նման մի մարդ՝ Մարտին Լյութերը, ասում է, որ քահանաները մեղավոր են, եւ չի ցանկանում նրանց հետ աշխատել եւ սկսում է բողոքել ու առանձնանալ եկեղեցուց: Դրա համար էլ կոչվում են «բողոքականներ», որոնք առանձին պատարագներ են վարում, ինչպես կարգալույծ եղած նախկին Տեր Արամը:

«ԱՅԴ ԾԱՓԵՐԸ ԱՍՏԾՈ ՀԱՄԱՐ ՉԷԻՆ, ԱՅԼ՝ ՆԻԿՈԼԻ, ՍԱ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ ԷՐ»

Հովհաննավանքում ծափեր հնչեցին: Նման բան երբեւէ կպատկերացնեի՞ք, որ եկեղեցում աղոթքի փոխարեն՝ դրան ականատես կլինեինք:

— Այդ ծափերը Աստծո համար չէին, այլ` Նիկոլի, սա խայտառակություն էր: Մեր եկեղեցին խոնարհության վայր է, պատարագը լռություն է: Այնտեղ ծպտուն չի լինում: Իսկ նիկոլականները սարքեցին աղանդավորական միջոցառում: Մի հատ էլ ռոք կիթառ բերեիք, դնեիք կարգալույծի կողքը, թող նվագեր:

Սա հատուկ դրսի ուժերի կողմից պատվե՞ր է` ըստ Ձեզ:

— Միանշանակ: Ես հավատում եմ, որ մեր իշխանությունները, պարզապես, խամաճիկներ են եւ կատարողներ: Դրսից, հիմնականում՝ Եվրոպայից հրահանգ ունեն: Թուրքիան էլ, ինչպես գիտեք, սերտ կապի մեջ է Եվրոպայի հետ, իսկ թշնամին չի կարող մեր շահերը պաշտպանել: Սա անգլիական եւ ջհուդական հետախուզություն է, որոնք հետաքրքրված են Իրանով: Արեւմուտքը հետաքրքրված է Հայաստանով, եւ ամենից շատ հետաքրքրվողը թուրքն է: Այո, նրանք մեր հարեւաններն են, եւ պիտի ունենաս քաղաքականություն, սակայն նման կերպ վարել այդ քաղաքականությունը չի՛ կարելի: Մենք դեմ ենք, որ իշխանությունն ամեն անգամ կզում է ու ասում՝ հանձնենք, որ պատերազմ չլինի: Նման կերպ չի լինում: Դրա ձեւերը նախկիններն էլ գիտեին ու չէին անում: Մինչդեռ երբ այս մասին խոսում ես, դառնում ես իրենց թշնամին: Սա քաղաքական հետապնդում է:

Դրան գումարած՝ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան բողոքական եւ կաթոլիկներ են, այսինքն՝ նրանք մեր եկեղեցին չեն սիրում: Եվ, հետեւաբար, դրսից կցանկանան, որ ոչ միայն քաղաքական մոտիվներով մեր եկեղեցին չլինի, այլ նաեւ որպես հոգեւոր ուժ չմնա մաքուր վարդապետության մեջ: Միանշանակ, կարծում եմ, որ ՔՊ-ականները դրսից լավ էլ վճարվում են` այդ ազգադավ գործը կյանքի կոչելու համար:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում երկկողմ հանդիպում կանցկացնի Նիկոլ Փաշինյանի հետՉինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա նավերի զավթումըԱրմեն Մելիքբեկյանը չի մասնակցում ՀՖՖ ժողովինԴեկտեմբերի 28-ին Նիկոլ Փաշինյանն անձամբ կգրոհի Մայր ԱթոռըԹուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցելՄոսկվայի հարավում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով ռուս գեներալ է զոհվել«Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցելՕրվա աստղագուշակԱլիևի կողմից Ադրբեջանում սկսվել է նախաձեռնված համաներման գործընթացըԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՓոխարժեքն այսօրՏեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴԻլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանըՀայ հոգևորականությունը սխրանքի ու ազգի իրական ընտրանու օրինակ է ցուցադրումԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներԲոլորին փողով էր չափում. Ով է իրականում Վեհափառի դեմ դուրս եկած Վազգեն ՄիրզախանյանըԱդրբեջանական բենզինի թաքնված ականները. Մեկնաբանում են տնտեսագետներըՑավո՜ւմ եմ քո համար, հայրենի երկիր Հայաստա՛ն, քանզի ղեկավարդ միջազգային հանցագործ ու ահաբեկիչ է. Տեր ՍերոբՊաշտպանվելու ամենալավ ձևը, թերևս հարձակվելն է... Հայկ ՂազարյանՄեղավոր եմ. ինչ է պատմում Հրաչյա Պապինյանը՝ Տեր Վրթանեսի մասին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված