⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

Հարց՝ քաղաքային տրանսպորտում «ֆոտոսեսիա» կազմակերպած Փաշինյան Նիկոլին

Ներքաղաքական

Նիկոլ Փաշինյանի հերթական շոուն այս անգամ ոչ թե հեծանիվով էր, այլ` հասարակական տրանսպորտում: Կառավարության ղեկը թողած՝ ցիլոյով վարչապետը հիմա էլ փորձում է առավոտյան աշխատանքի գնալ հանրային ավտոբուսով:

Ֆիքսենք, որ առավոտյան ժամերին տրանսպորտն այնքան մարդաշատ է լինում, որ անգամ ավտոբուսի դռները չեն փակվում, էլ ուր մնաց դռներից կախ եկած քաղաքացին կարողանա հասնել վճարման ապարատին եւ վճարել: Բայց այս մասին քիչ անց, հիմա հիշենք Փաշինյանի դեմքը՝ հպարտ քաղաքացու հայացքով ավտոբուսի բռնակներից բռնված, իսկ կողքից տեսախցիկով՝ տարբեր դիրքերով նկարում էր ոմն մեկը:

Հետաքրքիր է, Նիկոլ Փաշինյանը հասկացա՞վ, որ հնարավոր չէ առավոտյան ժամերին դատարկ ավտոբուս գտնել, եթե՝ այո, բա ինքն ինչպե՞ս գտավ: Կամ տեսա՞վ քաղաքի ծանրաբեռնվածության աստիճանն ու խցանումները: Եթե՝ այո, ապա ի՞նչ է մտադիր նախաձեռնել կամ հրահանգել քաղաքապետ Տիգրան Ավինյանին: Ի վերջո, Փաշինյանի շարասյան համար ժամերով ճանապարհ են փակում, որ «վնգալեն» գա ու անց կենա, բա 3 միլիոն վարչապետերի համար ինչո՞ւ մի հասարակ երթեւեկություն չես կազմակերպում...

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ