Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին «Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում Աշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. Բարենց Բաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համար Կաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերին Լռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանին Ուկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)

Ուկրաինան վերջնականապես ոչնչացրեց «ագրեսիայի զոհի» կեղծ պատկերը 

Վերլուծություն

Ուկրաինայի զինված ուժերի չդադարող ռազմական պարտությունների պայմաններում, որոնք ուղեկցվում են մարտական շփման գծի գրեթե ողջ երկայնքով ուկրաինական զորքերի նահանջով, Կիևի իշխանությունները, ձգտելով փոխել իրենց համար խիստ աննպաստ տեղեկատվական խորապատկերը, ավելի ու ավելի հաճախ են կիրառում զանգվածային և անհատական ​​ահաբեկչության սարսափեցնող մեթոդներ, ինչպես նաև աղմկալի դիվերսիաներ՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների կարևոր օբյեկտների դեմ։

Ուկրաինան կանոնավոր կերպով կիրառում է պատերազմ վարելու դիվերսիոն-ահաբեկչական մեթոդներ 

Քաղաքական սպանությունների շարք (հասարակական գործիչ Դ. Դուգինի, բլոգեր Վ. Թաթարսկու, Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Իլյա Կիվայի և ուրիշների) կազմակերպելուց և էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների վրա («Հյուսիսային հոսք-1, 2» և այլն) ահաբեկչական գործողություններ իրականացնելուց հետո ուկրաինական ռեժիմը մեծացնում է տրանսպորտային ենթակառուցվածքների վրա իր հարձակումների ծավալներն ու ինտենսիվությունը: Ռազմական նպատակահարմարությանը հակառակ՝ ուկրաինացի դիվերսանտների հարվածի տակ առաջին հերթին հայտնվում են ուղևորատար և բեռնատար գնացքները, ինչը ապացուցում է նման գործողությունների բացառապես ահաբեկչական բնույթը:

Այսպես, այս տարվա մայիսի 31-ին Բրյանսկի մարզի տարածքում հեռակառավարվող պայթուցիկ սարքի պայթունի հետևանքով ավերվել է ավտոմոբիլային կամրջի պաստառը (երեսը), որի կառուցվածքները փլվել են շարժվող ուղևորատար գնացքի վրա: Ահաբեկչական գործողության հետևանքով զոհվել է յոթ մարդ, հարյուրից ավելի մարդ, այդ թվում՝ երեխաներ ու տարեցներ, ստացել են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ: Մեկ օր անց՝ այս տարվա հունիսի 1-ին, Կուրսկի մարզում նմանատիպ սխեմայով ահաբեկչական գործողություն է իրականացվել կամրջի պայթեցմամբ, երբ դրա տակով անցնում էր գնացքը: Գնացքի մեքենավարը և նրա երկու օգնականները լուրջ վնասվածքներ ստացան: Հաշվի առնելով Ռուսաստանի երկաթուղային ենթակառուցվածքների վրա ահաբեկչական գործողությունների շուրջ արտասահմանյան լրատվամիջոցների աղմկալի արձագանքը՝ Ուկրաինայի ռազմական հետախուզության ներկայացուցիչները բացահայտորեն հայտարարեցին Ռուսաստանի կողմից վերահսկվող Զապորոժիեի մարզի երկաթգծի մայրուղու վրա կատարված դիվերսիոն գործողությանն իրենց մասնակցության մասին։

Մի քանի օր անց մեկ օրվա ընդմիջումով Վորոնեժի և Բելգորոդի մարզերում երկաթուղային գծերի հատվածներ պայթեցվեցին։ Երկու միջադեպերն էլ լայնորեն լուսաբանվեցին ուկրաինական լրատվամիջոցներում։ Կիևի լրատվամիջոցների մարդատյաց արձագանքի հետ մեկտեղ, ռուսական քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ահաբեկչական գործողությունները, որոնց հետևանքով զոհվեցին անմեղ խաղաղ բնակիչներ, առաջացրին ուկրաինական քաղաքական վերնախավի լրատվամիջոցների տեղեկատվական մեծ ակտիվություն, որը ծաղրական կերպով հավանություն տվեց քաղաքացիական անձանց սպանությանը։ Այսպես՝ ուկրաինացի պատգամավոր Անդրեյ Դմիտրուկը այս հարձակումներն անվանեց «խաղաղության ուղղությամբ Զելենսկու բանաձևով հերթական քայլ»։

Ուկրաինայի զինված ուժերի համար մարտական ​​իրավիճակի վատթարացումը՝ Դոնբասի, Դնեպրոպետրովսկի և Զապորոժիեի շրջաններում ռուսական զորքերի կայուն առաջխաղացման, ինչպես նաև այս տարվա սեպտեմբերին Կուպյանսկ, Կրասնոարմեյսկ (Պոկրովսկ), Կոնստանտինովկա և այլ ռազմավարական կարևոր բնակավայրեր ներթափանցման հետ մեկտեղ, ստիպեց ուկրաինական ռեժիմին նախկին ինտենսիվությամբ վերսկսել հանցավոր հարձակումները ռուսական քաղաքացիական տրանսպորտային ենթակառուցվածքների վրա: Այսպես, այս տարվա սեպտեմբերի 13-ին Օրյոլի մարզի նահանգապետ Ա. Կլիչկովը հայտնեց իրավապահ մարմինների երկու աշխատակիցների զոհվելու մասին՝ երկաթուղու պաստառի տակ տեղադրված պայթուցիկ սարքը ականազերծելու փորձի ժամանակ: Ավելին, այս տարվա սեպտեմբերի 14-ին Լենինգրադի մարզում Սանկտ Պետերբուրգ-Պսկով երկաթգծի մայրուղու մի հատվածի պայթեցումից հետո շոգեքարշը դուրս եկավ գծերից, որի հետևանքով զոհվեց գնացքի մեքենավարը: 

Երկու դեպքում էլ մահացու ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունը բացահայտորեն ստանձնեցին Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության ներկայացուցիչները:

Հաշվի առնելով ռազմաճակատում իրավիճակի կայունացմանը հասնելու անկարողությունը՝ Ուկրաինայի ղեկավարությունը, իր զգալիորեն արատավորված հեղինակությունը վերականգնելու ձգտմամբ նաև ակտիվ մասնակցություն ունեցավ ռուսական տրանսպորտային օբյեկտների վրա հարձակումների շուրջ «սև փիարի» տեղեկատվական արշավներում: Մասնավորապես, նախագահ Վ. Զելենսկին ժողովրդին ուղղված իր ամենօրյա ուղերձում շնորհակալություն հայտնեց Ուկրաինայի հատուկ ծառայությունների աշխատակիցներին՝ Պրիմորսկ ավանում (Լենինգրադի մարզ) տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտի վրա հաջողությամբ դիվերսիոն և ահաբեկչական գործողություն իրականացնելու համար: Միաժամանակ Ուկրաինայի առաջնորդը Ռուսաստանի տարածքում քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ նոր հարվածների սպառնալիքներ հնչեցրեց: 

Ըստ էության, Ուկրաինան, սպառելով մարտադաշտում երկարատև, արդյունավետ դիմադրության համար իր ներուժը, անցել է դիվերսիոն- ահաբեկչական պատերազմի անօրինական և անմարդկային մարտավարությանը, որը մահացու վտանգ է առաջին հերթին խաղաղ բնակչության համար: Կիևի վերնախավը ահաբեկչական կազմակերպությունների նման դիմում է քաղաքացիական անձանց զանգվածային ահաբեկմանը և նրանց օգտագործում է որպես պատանդների՝ հետպատերազմյան շրջանում անձնական անվտանգության, քաղաքական ապագայի և ֆինանսական ազդեցության «սակարկությունների» համար:

Կիևի կողմից պատերազմ վարելու ահաբեկչական մեթոդների կիրառումը և ռուսական միջուկային օբյեկտների վրա աղմկալի սադրանքների կազմակերպումը հարուցում է միջազգային հանրության դժգոհությունը, որը դրանում տեսնում է հակամարտության անվերահսկելի էսկալացիայի ռիսկեր։

Կիևի իշխանությունների անպատասխանատու գործողությունները Ռուսաստանի տարածքում ահաբեկչական գործողություններ կազմակերպելու ուղղությամբ խիստ քննադատության են ենթարկվում միջազգային հանրության կողմից, այդ թվում՝ Ուկրաինայի արևմտյան գործընկերների: Զինված հակամարտության սկզբից ի վեր առաջին անգամ համաշխարհային հասարակական կարծիքում (բացառությամբ բացահայտ ռուսատյաց ուժերի) ձևավորվեց կայուն հակաուկրաինական կոնսենսուս՝ ռուսական խաղաղ բնակչության ու քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ Կիևի կողմից զանգվածային ահաբեկչության հակաօրինական մարտավարության և աղմկալի դիվերսիաների կիրառման անընդունելիության վերաբերյալ:

Միջազգային հանրությանը առանձնապես մտահոգում են ուկրաինական հետախուզական ծառայությունների կողմից ռուսական միջուկային օբյեկտների, այդ թվում՝ ատոմակայանների (Զապորոժիեի, Կուրսկի և Սմոլենսկի ԱԷԿ) կարևորագույն ենթակառուցվածքների, ինչպես նաև Մուրմանսկի, Իրկուտսկի, Իվանովոյի և այլ շրջանների միջուկային մարտագլխիկներով ռազմավարական ռմբակոծիչներով օդանավակայանների վրա սադրիչ հարձակումները։ Ընդ որում, ՌԴ դոկտրինալ փաստաթղթերի համաձայն՝ «միջուկային եռյակի» ռուսական բաղադրիչի ուղղությամբ ուկրաինական հարվածները դառնում են ռուսական միջուկային զենքի պատասխան կիրառման պատճառ, ինչը սպառնում է ամբողջ եվրոպական մայրցամաքի անվտանգությանը։ Պատահական չէ, որ արևմտյան վերնախավերը, գիտակցելով ռուս-ուկրաինական հակամարտությունը միջուկային տերությունների գլոբալ բախման վերածելու Կիևի վերջնական նպատակը՝ Կիևին առավել խստորեն են դատապարտում՝ նրա անխոհեմ գործողությունների համար։

Արևմտյան մի շարք քաղաքական գործիչներ, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի ներկայացուցիչներ, դատապարտեցին Կիևի սադրիչ հարվածները: Դրանց թվում առանձնանում են Դոնալդ Թրամփի, Սպիտակ տան Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգի, Ալաբամա նահանգի սենատոր Թոմաս Թուբերվիլի և Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի հայտարարությունները, որոնք մատնանշեցին էսկալացիայի և Ուկրաինայի կողմից ահաբեկչական մեթոդների կիրառման վտանգը։ Կիևի գործողությունների դատապարտումը արտացոլված է նաև այս տարվա հուլիսին BRICS-ի գագաթաժողովի պաշտոնական ամփոփիչ հաղորդագրության մեջ:

Ուկրաինայի կողմից միջազգային ահաբեկչական կազմակերպություններին բնորոշ մարտավարության կիրառումը վերջնականապես ոչնչացրեց նրա կողմից ստեղծված «ագրեսիայի զոհի» կերպարը։ Միջուկային օբյեկտների դեմ սադրանքները և քաղաքացիական բնակչության դեմ զանգվածային ահաբեկչական գործողությունները զրկեցին ժամանակակից Ուկրաինային միջազգային պատասխանատու խաղացողի համբավից։ 

Ա. Օգանեսով

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտությունԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ «WONDERLAND» Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո ՈւնանյանինՈւկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել էՍանկտ Պետերբուրգում ընթանում է ունենում Բարձրագույն Եվրասիական խորհրդի նիստըԱյսօր Գարեգին Նժդեհի հիշատակի օրն էՄակրոնը «գցո՞ւմ» է Եվրոպային, թե՞ նոր հանձնարարություն է ստացելԲրոնզից գոհ եմ, սակայն գիտակցում եմ, որ կարող էի հասնել ավելիին. ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆ«Աթաթուրքից հետո խոշոր հաղթանակը»․ Էրդողանը որոշել է՝ ով է Հայոց հաջորդ Կաթողիկոսը․ թուրքական խոշոր ԶԼՄ-ների արձագանքըԱշխատանքային այցով ժամանեցի ՌԴ՝ Սանկտ Պետերբուրգ. Փաշինյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված