Կիեւի ողջ մետրոն հոսանքազրկված է Կիեւի «Հյուսիսային» կամուրջը կրկին հարձակման է ենթարկվել (Տեսանյութ) Մենք նման միավորումներին միանալու ցանկություն չունենք․ Վահան Բաբայան Խոզ մի՛ եղիր․ ԶԱՐՄԱՆՔ И на старуху бывает проруха. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Աշտարակում սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում գազի ներկրման արժեքը կաճի Արագածոտնում տան գողին վնասազերծելիս տանտերը կրակnց է արձակել, գողը մաhացել է «Աստղիկ» ԲԿ-ում Ֆաշիզմի նոր դրսեւորումներ․ ի՞նչ է կատարվում Արեւմուտքում Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 20-ին

«Հրապարակ». ՔՊ-ն իր ձեռքով տապալեց կառավարության բերած նախագիծը

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական պատգամավորներն այնքան թքած ունեն օրենսդիր աշխատանքի վրա, որ դարձել են կառավարության նախագծերը տապալողներ։ Երեկ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ներկայացրած նախագիծը բացասական եզրակացություն ստացավ միայն այն պատճառով, որ հանձնաժողովի ՔՊ-ական մեծամասնությունից ընդամենը 3 պատգամավոր էր նիստին ներկա՝ նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Ալխաս Ղազարյանը եւ Կարեն Սարուխանյանը, իսկ նախագծին առնվազն 4 կողմ էր հարկավոր:

Քվեարկությունից հետո միայն, երբ Վլադիմիր Վարդանյանը զարմանք հայտնեց, թե ինչու չեն ներկայացել, քանի որ բոլորը պատշաճ ծանուցվել են նիստի մասին, շնչակտուր քննասենյակ մտավ Տրդատ Սարգսյանը, բայց, ինչպես ասում են, գնացքը գնացել էր, եւ ՔՊ-ն իր ձեռքով տապալեց կառավարության բերած նախագիծը, որն էլեկտրոնային ծանուցումների մասին էր:

Հիշեցնենք․ ներդրվում է էլեկտրոնային ծանուցումների ամբողջական մեխանիզմ, որպեսզի 2026 թվականի սկզբից ֆիզիկական եւ իրավաբանական անձանց այդ համակարգով ծանուցեն։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ