Մեզ դիմած երեխաների կողքին ենք միշտ`լինի Ամանոր, թե մեկ այլ տոն. Անաիս Սարդարյան Հիմնավորված չէ, մարդիկ չեն ընդունում տրանսպորտի 150 դրամը. Սուքիասյան Կառավարությունն այլևս Մայր Աթոռին անհատույց սեփականությամբ հողեր չի տա Տոման ձմեռ պապիկին գրեց. «Ձմեռ պապիկ, դու Աստված պապիկի մոտ կարողանո՞ւմ ես գնալ, խնդրում եմ՝ կասես, որ իմ պապային լավ նայեն». Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումը Եկեղեցու դեմ արշավը Անկարայի եւ Բաքվի ռեժիմների պատվերն է. Շաքարյանց Այսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպը Պուտինը շնորհավորել է Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ Սպասվում է առանց տեղումների եղանակ Գնացեք կառույցներ ստեղծեք ու պայքարեք Նիկոլի դեմ,ոչ թե կախվեք պաշտոնաթող նախագահներից ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է պահեստազորայինների հետ

«Ժողովուրդ». Ինչպես է յուրացվել Արցախում ՀՀ հարկատուների հաշվին կուտակված 467 մլն դոլարը

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անցած տարի՝ հոկտեմբերի 19-ին, «Վելես» կազմակերպության կողմից հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին՝ Արցախի ներդրումային հիմնադրամից արված ենթադրյալ յուրացումների գործով: Պարզվում է՝ Արցախի եւ ՀՀ-ի մի շարք պաշտոնատար անձինք, հանցավոր համաձայնությամբ, յուրացրել են հիմնադրամի փողերը, որոնք նախատեսված էին Արցախում փոքր եւ միջին բիզնեսի զարգացման համար:

«Արցախի ներդրումային հիմնադրամը», որպես «Զարգացման արցախյան գործակալություն» ՊՈԱԿ-ի իրավահաջորդ, ստեղծվել էր 2007 թվականին` ԼՂՀ կառավարության նույն թվականի որոշմամբ. հիմնադիրը Արցախի Հանրապետությունն էր՝ ի դեմս Արցախի Հանրապետության կառավարության: Հիմնադրամն Արցախի Հանրապետությունում իրականացրել է ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված պետական աջակցության ամենամյա ծրագրերը, ինչպես նաեւ հիփոթեքային վարկավորմամբ բնակարաններ ձեռք բերելու պետական ֆինանսական աջակցության ապահովման գործընթացը: Այս հիմնադրամին ամեն տարի ՀՀ կառավարության որոշմամբ պարբերաբար փոխանցվել են միլիոնավոր դոլարներ եւ դրամներ՝ Արցախում զարգացման ծրագրեր իրականացնելու համար։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, ըստ հաղորդման, բացահայտվել է կոռուպցիոն գործընթացներ պարունակող մի շղթա, ըստ որի՝ վերը նշված «Արցախի ներդրումային հիմնադրամին» Հայաստանի հարկատուների կողմից կուտակված եւ փոխանցված գումարները մսխվել են Բրիտանական կղզիներում գրանցված եւ շվեյցարական բանկի օվշորներում գտնվող ընկերությունների կողմից. ընդհանուր հաշվով խոսքը 467 մլն դոլարի մասին է, որը կուտակվել է ՀՀ հարկատուների գումարներից, օգտագործվել հիմնականում 46-47 ընտանիքի կողմից։

 
Բրիտանական օվշորում գրանցված «Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն» ՍՊԸ-ի 75% եւ «Մ. Էներգո Ինվեստ» ՍՊԸ-ի 37,6% բաժնեմասերը պատկանում են շվեյցարահայ Վարդան Սրմաքեշին։ «Մ. Էներգո Ինվեստ» ՍՊԸ-ն Արցախի հէկ-երն աշխատեցնող ընկերությունն է եղել։ Վարդան Սրմաքեշը «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահն է եւ «Արմսվիսբանկի» սեփականատերը։ Հենց Սրմաքեշի շուրջ էլ ձեւավորվել է կասկածելի շրջանակը։

2017 թվականին «Մ. Էներգո Ինվեստ» ՍՊԸ-ի բաժնետերերի ցանկում ընդգրկվում է Կարեն Նաիրիի Բախշյանը, որը ՀՀ ԿԱ ՊԵԿ Սեւանի տարածքային հարկային տեսչության նախկին պետ Նաիրի Բախշյանի որդին է, եւ այս ընկերությունում դառնում է 75%-ի բաժնետեր։ 2017 թվականի սեպտեմբերին 50% բաժնեմասն անցնում է Արգամ Հովիկի Աբրահամյանին՝ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդուն։

2018 թվականին «Մ. Էներգո Ինվեստ» ՍՊԸ-ի ցանկում կրկին փոփոխություն է տեղի ունենում. ավելանում է եւս մեկ բաժնետեր՝ Գեւորգ Արամայիսի Մաչանյանը։

Ո՞վ է նա, եւ ինչպե՞ս է հայտնվել այս շրջանակի վերջնակետում. Մաչանյանը «Արմսվիսբանկի» գործադիր տնօրենն է՝ կառավարիչը։ Ստացվում է, որ այս ֆինանսական օղակի կարմիր թելը Վարդան Սրմաքեշի ձեռքում է։

Այս փողերը չնչին տոկոսով փոխանցվել են նշված ընկերություններին՝ որպես վարկ, սակայն օգտագործվել են ոչ թե պետականաշինության համար, այլ միանգամայն ուրիշ նպատակներով:
Այստեղ մեծ դերակատարում է ունեցել նաեւ Արցախում տարբեր պաշտոններ զբաղեցրած, Արցախի նախկին փոխոստիկանապետ Կոմիտաս Կարապետյանը։

Պարզվում է՝ «Հակարի» ՍՊԸ-ով Քաշաթաղի շրջանի հարավային թեւում ԱՀ նախկին նախագահի՝ հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Կոմիտաս Կարապետյանն ու «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց կանանց անուններով հէկ են շահագործել։

«Հետք»-ի մեր գործընկերները բացահայտել էին, որ «Հագարի 2» անվամբ հէկ շահագործող «Հակարի» ՍՊԸ-ի սեփականատերերից է Կոմիտաս Կարապետյանի կինը՝ Մերի Կարապետյանը, ով ունի 25 % բաժնեմաս։

Ընկերության բաժնետերերից մեկը Արմենուհի Ղուկասյանն է՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովի կինը։ Արմենուհի Ղուկասյանն ընկերությունում ունի 25 % բաժնեմաս։

Մյուս բաժնետերը Էլիզաբեթ Պետրոսյանն է՝ Սյունիքի նախկին մարզպետ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի տնօրենների խորհրդի անդամ Վահե Հակոբյանի կինը: Նա ընկերությունում ունի 25 % բաժնեմաս։

Ընկերության բաժնետեր է նաեւ Անահիտ Ղալթախչյանը՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Նարեկ Ամբարյանի կինը: Հիշեցնենք, որ Ամբարյանը նախկինում եղել է ՀՀ զինվորական դատախազության հատկապես կարեւոր գործերով քննիչ, իսկ նրա եղբայրը դատախազության՝ կոռուպցիայի դեմ պայքարի վարչության պետ: Անահիտ Ղալթախչյանը «Հակարի» ընկերությունում ունի եւս 25 % բաժնեմաս։

Ներկայացված հաղորդման համաձայն՝ միայն այս 4 ընտանիքները 27 միլիոն դոլարի չափով յուրացում են կատարել «Արցախի ներդրումային հիմնադրամից»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
ԱՆ-ն անդրադարձել է առողջության ապահովագրության վերաբերյալ քաղաքացիների հարցերինԻ՞նչ նպատակով է Նիկոլն ակտիվացնում իր Հանրային խորհուրդը. arminfoԹունյան Բաբոյի մտածելակերպը չափազանց պրիմիտիվ է․ arminfo2025թ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել երեք երկրի հետՌԴ-ն քննարկում է ՀՀ-ից Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներ ապահովելու հնարավորությունը. ՕվերչուկՀայտնի է ադրբեջանական բենզին ներկրող երկրորդ ընկերության անունը՝ «Շիշա ուորլդ» ՍՊԸ․ «Հետք»Կընդգրկվեմ ՔՊ-ի 2026-ի համամասնական ցուցակում․ թեկնածությունս գրանցվել է․ Վիլեն ԳաբրիելյանՄեզ դիմած երեխաների կողքին ենք միշտ`լինի Ամանոր, թե մեկ այլ տոն. Անաիս ՍարդարյանՀիմնավորված չէ, մարդիկ չեն ընդունում տրանսպորտի 150 դրամը. ՍուքիասյանԿառավարությունն այլևս Մայր Աթոռին անհատույց սեփականությամբ հողեր չի տաԱԺ ընտրությունները կլինեն 2026թ․ հունիսի 7-ին Տոման ձմեռ պապիկին գրեց. «Ձմեռ պապիկ, դու Աստված պապիկի մոտ կարողանո՞ւմ ես գնալ, խնդրում եմ՝ կասես, որ իմ պապային լավ նայեն». Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումըԵկեղեցու դեմ արշավը Անկարայի եւ Բաքվի ռեժիմների պատվերն է. ՇաքարյանցԱյսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպըՊուտինը շնորհավորել է Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբՍպասվում է առանց տեղումների եղանակԳնացեք կառույցներ ստեղծեք ու պայքարեք Նիկոլի դեմ,ոչ թե կախվեք պաշտոնաթող նախագահներիցԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է պահեստազորայինների հետՄիացյալ Նահանգներում նշվող տոների կապակցությամբ դեկտեմբերի 24-ին, 25-ին և 26-ին ԱՄՆ դեսպանատունը փակ կլինիԴեկտեմբերի 24-ի տարադրամի փոխարժեքը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված