ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ
ՍպորտՀայաստանի Բռնցքամարտի մեծահասակաների հավաքականը նոյեմբերից 4-ից ուսումնամարզական հավաք է անցկացնում սպորտի դարբնոց համարվող Գյումրի քաղաքում։ Նրանք պատրաստվում են դեկտեմբերին Դուբայում կայանալիք IBA - ի Աշխարհի առաջնությանը։
Iravunk. com -ի մարզական լրագրողը այցելել է Գյումրի ու հանդիպել մեր կաշվե ձեռնոցի մարտիկների հետ։Անվանի բռնցքամարտիկ, Եվրոպայի գավաթակիր ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշեց.
- Գյումրիում շատ լավ պայմաններ կան պարապմունքները լիարժեք իրականացնելու համար։Այսօր, նոյեմբերի 5-ին կատարել ենք վազք Գյումրիի Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքում, ինչպես նաև այլ պարապմունքներ։ Ջանք չեմ խնայում, որպեսզի կարողանամ նվաճել ոսկե մեդալ։
Ուսումնամարզական հավաքը գլխավորում է մարզիչ ԿԱՐԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԸ։ Հավաքին մասնակցում են նաև մյուս անվանի կաշվե ձեռնոցի մարտիկները Փարիզի ՕԽ մասնակից Դավիթ Չալոյանը, Բարեղամ Հարությունյանը, Արթուր Բազեյանը, Արթուր Սահակյանը, Արարատ Հարությունյանը, Նարեկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, Արմեն Մաշակարյանը և այլք։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
Ի դեպ, մեր թղթակիցը այսօր Գյումրիի «Օլիմպիկ» մարզական համալիրում է նշել իր ծննդյան տարեդարձը բռնցքամարտիկների հետ միասին։ Շնորհավորում ենք, մաղթելով քաջառողջություն, ստեղծագործական վերելք։
