Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

Ты мой транзитный пассажир, тебя, увы, никто не ждал. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ընկեր Փանջունի

ԿԱՇԻՆ ՈՒ ՍՄԲԱԿՆԵՐԸ

Ըստ քաղտեխնոլոգների` Նիկոլի հրամանով վերջին շրջանում կազմակերպած հաղորդություններին մասնակիցների սակավությունը ցույց է տալիս, որ նրանից մնացել են կոստյումը եւ կոշիկները։

 **

 ՆԻԿՈԼԻ ՈՐԲԸ

 Ըստ Վարսավիրների ասոցիացիայի, Հայ Առաքելական սուրբ եկեղեցու կողմից Հովհաննավանքի տեր Արամին կարգալույծ անելուց հետո` Նիկոլը ոնց ուզում ա, նրա գլուխը խուզում ա։

**

МЫ С ТОБОЙ ОДНОЙ КРОВИ

Ըստ քրեագետների, եթե հանցագործները իրենց բանդայի նոր անդամներին հանցագործություն կատարելով են իրենց «կապում», ապա Նիկոլը` ՔՊ-ականներին կեղծված պատարագներին մասնակցել պարտադրելու մեղքով է կապում։

**

ԿՌԱՊԱՇՏՆԵՐԸ

(ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅՐ ՈՒՆԵՆԱԼԸ ՊԱՏԻՎ Է, ՔՊ- ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԷՄՄԱ ՊԱԼՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ թեոլոգների` վերոնշյալ հայտարարությունից պարզ է դառնում, որ նիկոլականները «Հայր մերը» ասելիս `հայր բառի տակ հասկանում են Նիկոլին։

 **

ԴԱՍԱԿԱՆ

(ԱՎԻՆՅԱՆԻ ԵՐԳԸ` ՆԻԿՈԼԻ` ԱՎՏՈԲՈՒՍՈՎ ԵՐԹԵՎԵԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ты мой транзитный пассажир,

Тебя , увы, никто не ждал...

**

ՆԻԿՈԼԸ ՃԻՇՏ Ա, ՔԱՂԱՔԱՑԻՆ` ՍԽԱԼ

(«ԻՄ ՆՍՏԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ» ՄԱՐԴԿԱՆՑ ՇԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՌՆԵՐԸ ՉԷԻՆ ՓԱԿՎՈՒՄ, ՆԻԿՈԼԻ ՆՍՏԱԾՈՒՄ ԱՆԳԱՄ ԻՐ ԱԽՌԱՆԱՆ ՉԷՐ ՏԵՂԱՎՈՐՎԵԼ»`  ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ Նիկոլի` ավտոբուս բարձրանալուց հետո ժողովրդի մեծ մասը զզվանքից փախել ա, իսկ ավտոբուսում մնացածն էլ չէր հասցրել, շուտ դռները փակել են ու քշել մինչեւ հրապարակ:

**

ԻԼՀԱՄԸ ՆԻԿՈԼ ԱԽՊՈՐՆ Ա ՕԳՆՈՒՄ

(«ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԻՐԵՆՑ ՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՂԵՐ` ԱՅՍՕՐՎԱ ՀԱՅԱՍՏԱՆ, ՉՊԵՏՔ Է ՎԱԽԵՑՆԻ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ» ԻԼՀԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ՀՀ միգրացիայի վարչությունից հայտնում են, որ Իլհամը Նիկոլի խնդրանքով է ադրբեջանցիներին բերում Հայաստան, դրանով իրականացնում է Նիկոլի նախընտրական խոստումը` Հայաստանի բնակչությունը դարձնել 5 մլն:

**

ՆԻԿՈԼԸ «ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԻ» ԳԼՈՒԽԸ ԼՎԱՑ

(ՓԱՇԻՆՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՔԱՅԼ ԱՌ ՔԱՅԼ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐ ՊՈԿԵԼ ՄԱՅՐ ԱԹՈՌԻՑ ԵՎ ԴԱՐՁՆԵԼ ԻՐ «ԿՐՈՆԻ» ՀԵՏԵՎՈՐԴ ՄԱՄՈՒԼԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Աղանդավորների միությունից հայտնում են, որ եթե իրենք զբաղված են հոգեորսությամբ, ապա Նիկոլը լծվել է Հայ Առաքելական եկեղեցու հոգեւորականների որսով, էլ չի նայում գործող հոգեւորական է, թե ռասկուլաչիտ արած կարգալույծ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ