Արևմուտքն ատում Ռուսաստանին. Պրոֆեսոր Ջեֆրի Սաքս
ՄիջազգայինԱմերիկացի հեղինակավոր պրոֆեսոր Ջեֆրի Սաքսը պատասխանել է հարցին, թե ինչու է Արևմուտքն ատում Ռուսաստանին:
«Ես որոշեցի հետ նայել 1991 թվականի դեկտեմբերին ԽՍՀՄ փլուզմանը: Մեր այն ժամանակվա պաշտպանության նախարար Դիկ Չեյնին ասաց. «Նրանք այլևս չեն ուզում կոմունիզմ: Գուցե Ռուսաստանը նույնպե՞ս պետք է մասնատվի: Ինչո՞ւ կանգ առնել Խորհրդային Միության վրա»: Այսպիսով, գաղափարն արդեն իսկ կար: Այն կոմունիզմի մասին չէր, այլ` Ռուսաստանի, այդ երկիրը մասնատելու, վերահսկելու` բնական հարստություններով հանդերձ:
Այս փուլը սկսվեց 1992 թվականին: Եվ ամեն ինչ զարգացավ 32 տարվա ընթացքում. ՆԱՏՕ-ի ընդլայնում, առանց մեր կողմից Ռուսաստանին լսելու, ռեժիմի փոփոխության գործողություններ, ԱՄՆ-ի աջակցությունը Ռուսաստանի սահմանների երկայնքով տարբեր ապստամբական շարժումներին:
Ի դեպ, սա իր արմատներն ունի 1979-80 թվականներին, երբ նախագահ Ջիմի Քարթերը ԿՀՎ-ին հանձնարարեց աշխատել ջիհադիստների հետ: Սա Բժեզինսկու գաղափարի իրականացումն էր՝ Խորհրդային Միությունը ներքաշել Աֆղանստանի պատերազմի մեջ: Այս ջիհադիստական գործունեությունը հետագայում դարձավ Ամերիկայի գաղտնի զինանոցի մաս: Սա հանգեցրեց պատերազմների և անկայունության Ռուսաստանի բոլոր սահմանային տարածքներում:
ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումը, Ուկրաինայում 2014 թվականի փետրվարյան հեղաշրջումը և ամերիկյան հրթիռների տեղակայումը Ռուսաստանի սահմանների մոտ՝ հակաօդային պաշտպանության մասին պայմանագրից միակողմանի դուրս գալուց հետո, որին հաջորդեց Թրամփի միակողմանի դուրս գալը փոքր եւ միջին հեռահարությնա հթիռների մասին պայմանագրից։
Եթե սա շարունակվի, այսինքն՝ միակողմանի պայմաններ թելադրենք, թե` «Մենք անում ենք այն, ինչ ուզում ենք, ապա կարող է տեղի ունենալ իսկապես լուրջ աղետ»։
