Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում

Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են ավելացնել թռիչքների քանակը

Տնտեսություն

Պայմանավորվածություն կա ավելացնել թռիչքները դեպի Երևան, դեպի Գյումրի և ըստ այդմ՝ Թուրքիայի քաղաքներ՝ Ստամբուլ, ենթադրում եմ՝ Անկարա և այլն, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագիրը կրող միջազգային համաժողովի ընթացքում։

 

Նախարարի խոսքով, տասնամյակներով փակ սահմանների պարագայում մարդիկ գնացել են այցելել են իրար, առևտուր է եղել շատ շոշափելի, խնդիրն այն է եղել, որ այդ առևտուրը երրորդ երկրով է անցել: Թռիչքներ են եղել և այսօր էլ կան։

 

Միրզոյանը նաև ընդգծել է, որ Թուրքիայի հետ Հայաստանի երկխոսությունը կամ Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունները հայելային հակապատկերն են Ադրբեջանի հետ եղած իրավիճակին: 

 

«Հիմա կարող եմ ուրախությամբ փաստել, որ Թուրքիայի հետ հաստատվել է ինտենսիվ երկխոսություն, անցկացվում են կանոնավոր հանդիպումներ, տեղի է ունեցել ՀՀ վարչապետի այցը, ես մասնակցում եմ Անթալիայի համաժողովին և այլ հարթակներին», – ավելացրել է նա։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ