Մեքենան մտել է հացի խանութ. Տեսանյութ Ինչ փոխվեց, որ Զելենսկին ԱՄՆ-ի համար «արդեն փոքրիկ անշնորհակալ կեղտի կտոր» է Ինչու հանկարծ Միրզոյան Արարատը հիշեց հայ-ռուսական եղբայրության մասին Ադրբեջանը պատրաստվում է ռազմական սադրանքի Հայաստանի դեմ՝ ուշադրությունը հիջաբի հարցից շեղելու համար. Իրանական աղբյուր «Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունը Մեր տանը բոլորը ազաբ են՝ ես, պապաս, հորքուրս. Ռաֆայել Երանոսյան. տեսանյութ Կիեւի ողջ մետրոն հոսանքազրկված է Կիեւի «Հյուսիսային» կամուրջը կրկին հարձակման է ենթարկվել (Տեսանյութ) Մենք նման միավորումներին միանալու ցանկություն չունենք․ Վահան Բաբայան Խոզ մի՛ եղիր․ ԶԱՐՄԱՆՔ

«Հրապարակ»․ Ով է գլխավորելու ցուցակը

Մամուլի տեսություն

«Հրապարակ»-ը գրում է.

«Նախընտրական աժիոտաժ է սկսվել ոչ միայն իշխանության թիմում, այլեւ՝ ընդդիմադիր շրջանակներում։ Օրինակ, Ռոբերտ Քոչարյանի թիմում այս պահին քննարկման ամենաակտուալ հարցն այն է, թե ով է գլխավորելու նախընտրական ցուցակը։ Թեպետ Ռ․ Քոչարյանն իր վերջին ասուլիսում պատասխանեց այդ հարցին՝ որ դա կախված կլինի նրանից, թե, ըստ սոցիոլոգիական տվյալների, ով կունենա առավելագույն հնարավորություն, այսինքն` ամենաբարձր ռեյտինգը: Եվ ասաց, որ այդ հարցի պատասխանը կունենան հունվար-փետրվարին: Սակայն նրա թիմակիցներին, պարզվում է, այդ հարցը հանգիստ չի տալիս։ Ոմանք կարծում են, որ չնայած 2-րդ նախագահի վարկանիշը մինչ այս պահը ամենաբարձրն է իրենց թիմում, սակայն նա էստաֆետը հանձնելու է որդուն՝ Լեւոնին, որն արդեն քանի տարի է՝ քաղաքականության մեջ է, ԱԺ պատգամավոր է: Դրան նպաստում է նաեւ այն, որ Լեւոն Քոչարյանը վերջին ամիսներին մարզերից տուն չի գալիս` շարունակ հանդիպումներ է ունենում մարդկանց հետ։ Այս ընտրություններին չեն կարող նախորդ սցենարը կրկնել, երբ ցուցակը գլխավորում էր երկրորդ նախագահը, իսկ որդին 50-րդն էր, հասկանում են, որ նախկին` 2021-ի ցուցանիշը չեն գրանցի, իսկ այդ դեպքում կոռեկտ չի լինի առաջին անցողիկ տասնյակում ընդգրկել թե՛ հոր, թե՛ որդու անունները»։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ