Մեր տանը բոլորը ազաբ են՝ ես, պապաս, հորքուրս. Ռաֆայել Երանոսյան. տեսանյութ Կիեւի ողջ մետրոն հոսանքազրկված է Կիեւի «Հյուսիսային» կամուրջը կրկին հարձակման է ենթարկվել (Տեսանյութ) Մենք նման միավորումներին միանալու ցանկություն չունենք․ Վահան Բաբայան Խոզ մի՛ եղիր․ ԶԱՐՄԱՆՔ И на старуху бывает проруха. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Աշտարակում սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում գազի ներկրման արժեքը կաճի Արագածոտնում տան գողին վնասազերծելիս տանտերը կրակnց է արձակել, գողը մաhացել է «Աստղիկ» ԲԿ-ում Ֆաշիզմի նոր դրսեւորումներ․ ի՞նչ է կատարվում Արեւմուտքում

«Հրապարակ». ՔՊ-ում շատերն են վախենում նզովվելուց

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի եւ նրա հավատավոր մի քանի յուրայինների, պարզվում է, ՔՊ-ում շատերն են վախենում Աստծո նզովքից, եւ հենց սա է պատճառը, որ ինչքան էլ Փաշինյանի պարտադրանքը եւ նրան հաճոյանալու ցանկությունը մեծ են, չեն մասնակցում կարգալույծ քահանայի մատուցած ֆեյք պատարագներին։

ՔՊ-ական պատգամավորներից մեկը մեզ հետ զրույցում անկեղծացավ, որ ինչքան ուզում են իրենց սպառնան, պարտադրեն, խնդիրը ոչ թե այն է, որ չեն կիսում Փաշինյանի հակակաթողիկոսական արշավը, այլ իրականում վախենում են Աստծո անեծքից։

Գաղտնիք չէ, որ Հովհաննավանքի պղծության առաջին արարից հետո Փաշինյանը հրահանգել է հաջորդ կիրակի հնարավորինս բազմամարդ մասնակցություն ապահովել, սակայն երկրորդ անգամ ավելի քիչ էին մարդիկ: Իսկ նրանք, ովքեր էլ չեն վախենում Աստծո պատժից ու անեծքից, հասկանում են, որ Փաշինյանի խնդիրն իրականում Եկեղեցին մաքրելը չէ, ինչի մասին այդքան թմբկահարում է։

Եթե Եկեղեցու մաքրությունը գերնպատակ լիներ, ապա Հովհաննավանքում կարգալույծ քահանան պատարագ չէր մատուցի, իսկ նրան օգնող դպիրներն ու հոգեւորականներն էլ ատամնաբույժ կամ հայհոյանք գրող ստատուսչիկներ չէին լինի»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ