Մեր տանը բոլորը ազաբ են՝ ես, պապաս, հորքուրս. Ռաֆայել Երանոսյան. տեսանյութ Կիեւի ողջ մետրոն հոսանքազրկված է Կիեւի «Հյուսիսային» կամուրջը կրկին հարձակման է ենթարկվել (Տեսանյութ) Մենք նման միավորումներին միանալու ցանկություն չունենք․ Վահան Բաբայան Խոզ մի՛ եղիր․ ԶԱՐՄԱՆՔ И на старуху бывает проруха. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Աշտարակում սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում գազի ներկրման արժեքը կաճի Արագածոտնում տան գողին վնասազերծելիս տանտերը կրակnց է արձակել, գողը մաhացել է «Աստղիկ» ԲԿ-ում Ֆաշիզմի նոր դրսեւորումներ․ ի՞նչ է կատարվում Արեւմուտքում

«Ժողովուրդ». Վեհափառի եղբորը եւ նրա որդուն կալանավորեց 7 ամիս առաջ Փարաքարում տեղի ունեցած կրակոցների գործը քննող դատավորը

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին մի քանի ամսում եկեղեցի-պետություն հակամարտության արդյունքում տուժածները շատ էին, սակայն պատասխանատվություն դեռեւս կրում են միայն հոգեւորականները։ Եվ հենց այս ֆոնին օրերս 1 ամսով կալանավորվեց Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը՝ 68-ամյա Գեւորգ Ներսիսյանը, ապա վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը։

Թեեւ շատերը պնդեցին, որ այս ամենը սուտ մատնություն է, այնուամենայնիվ նրանց կալանավորելու որոշում կայացրեց Արման Բաբախանյանը՝ 7 ամիս առաջ Փարաքարում տեղի ունեցած կրակոցների գործը քննող դատավորը։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի եւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի մասնակցությամբ, նախագահական նստավայրում 2025 թվականի ապրիլին հրամանագիր է ստորագրվել Արման Բաբախանյանին նշանակել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

Մինչ այս պաշտոնը զբաղեցնելը, Բաբախանյանը աշխատել է Վճռաբեկ դատարանում՝ որպես դատավորի օգնական, եւ 2024 թվականին ներկայացրել է հայտարարագիր աշխատանքային այդ կարգավիճակով։ Դատավորի օգնականի պաշտոնում ներկայացրած հայտարարագրում ո՛չ անշարժ գույք կա, ո՛չ տրանսպորտային միջոց։

Սրանց փոխարեն Բաբախանյանն ունի սեփականության իրավունքով իրեն չպատկանող, սակայն 90 օրից ավելի իր կողմից շահագործվող բնակարան Երեւանում։

Նույն սկզբունքով նա օգտվում է երկու ավտոմեքենայից՝ HYUNDAI եւ MERCEDES-BENZ մակնիշի։

Դատավորի բանկային հաշիվների մնացորդը 2024 թվականի հաշվետու տարում կազմել է խիստ համեստ՝ 377 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 1,5 հազար դոլար։
Հաշվետու ժամանակահատվածի եկամուտները կազմել են 4 մլն 538 հազար դրամ, որից 4 մլն 247 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Դատական դեպարտամենտից, իսկ 290 հազար դրամը՝ Երեւանի պետական համալսարանից»։

 Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ