Ռուսաստանը և Չինաստանը, հրաժարվելով դոլարից, 99 տոկոսով անցել են սեփական արժույթներով առեւտրի. Սիլուանով
ՄիջազգայինՌուսաստանը և Չինաստանը գրեթե ամբողջությամբ անցել են իրենց ազգային արժույթներով հաշվարկներին, հայտարարել է ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը։
Նրա խոսքով՝ հաշվարկների 99.1%-ը կատարվում է յուանով և ռուբլով։
«Անցել է երեք տարի, և տոկսիկ դոլարի բաժինը նվազել է մինչև 0.9%։ Մենք աշխարհին ցույց ենք տվել, թե ինչպես դա անել, և BRICS հարթակներում հիմք ենք ստեղծել, որպեսզի մյուս երկրները հրաժարվեն այս տոկսիկ արժույթից։ Դեդոլարիզացիայի գործընթացը անշրջելի է։ Այո, դոլարը երկար ժամանակ կշարունակի մնալ համաշխարհային արժույթ, բայց այն այլևս չի լինի հիմնականը և, իհարկե, կդադարի լինել գործիք պատժամիջոցների միջոցով այն երկրների տնտեսությունների վրա ազդելու համար, որոնք հրաժարվում են դրանից»։
