Կովալենկոն և ՀՖՖ-ն բանակցում են
ՍպորտՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում խաղալու հնարավորության վերաբերյալ ռուսական «Սոչիի» կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոն և ՀՖՖ-ն բանակցում են, հաղորդում է «РИА Новости»-ն:
Կողմերն այժմ քննարկում են 22-ամյա ֆուտբոլիստին Հայաստանի մարզական քաղաքացիություն տալու հարցը: Կովալենկոն առաջին անգամ կարող է Հայաստանի ազգային հավաքականից հրավեր ստանալ հաջորդ տարվա ընթացքում:
Կովալենկոն «Արարատ 73»-ի լեգենդար ֆուտբոլիստ Ալեքսանդր Կովալենկոյի թոռն է:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
