Կինը հեռացել է իրենից, ինքը Կրասնոդարում տաքսու վարորդ է եղել․ իրականում ով է եկեղեցու դեմ դուրս եկած Տեր Տարոնը.Politik.am
ՀասարակությունPolitik.am-ը գրում է.
Վերջին մի քանի շաբաթներին լրատվամիջոցները ակտիվորեն տարածում են Տեր Տարոն քահանա Հունանյանի խոսքը, որով նա աջակցում է նախկին քահանա Ստեփան Ասատրյանի՝ եկեղեցու կողմից սրբապղծություն որակված գործունեությանը։ Լրատվամիջոցները Տեր Տարոն քահանա Հունանյանին ներկայացնում են որպես Հաղարծին վանական համալիրի քահանա։
Այս միջադեպից հետո Տեր Տարոնը հեռացել է հոգևոր ծառայությունից և մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ, ինչպես Պետրոս Ղազարյանի մոտ զրույցում Ստեփան Ասատրյանն էր բացահայտել, տաքսի է վարել․ «Ունեմ հոգևորական ընկեր, ում ընտանեկան հարցը պետք է լուծվեր։ Այսօր այդ մարդը բաժանված է, իր ընտանեկան կյանքը խարխլված է։ Այդ հոգևորականը այսօր Կրասնոդարում տաքսի է վարում։ Այդ հոգևորականը այսօր գիշերը անցկացնում է մեքենայի մեջ»։
Տեր Տարոնը Կրասնոդարում տաքսի վարելու աշխատանքը թողել է ՔՊ-ական իշխանության խնդրանքով և վերադարձել՝ որպես ոչ կարգալույծ քահանա, աջակցելու Ստեփան Ասատրյանին։ Իշխանությունները նրան խոստացել են աջակցություն՝ հնարավոր բոլոր ձևերով, իսկ երբ հակաեկեղեցական գործը գլուխ բերեն, իրեն լուրջ դերակատարում է վերապահվելու։
Տեր Տարոնին մոտ կանգնած անձինք մեզ փոխանցեցին, որ նա իր անձնական խնդիրների համար մեղադրում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, իր այս գործունեությունը համարում է վրեժ և վստահեցրել է, որ իր գործերը լավ են լինելու, իսկ իրեն նեղացնողները, անգամ կինը, վերադառնալու են իր մոտ։
Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կարգապահական հանձնախմբում քննարկվելու է Տեր Տարոնի հարցը։ Ըստ ամենյանի նա կարգալույծ կարվի, քանի որ մասնակցել է կեղծ պատարագի։
