Մեզ դիմած երեխաների կողքին ենք միշտ`լինի Ամանոր, թե մեկ այլ տոն. Անաիս Սարդարյան Հիմնավորված չէ, մարդիկ չեն ընդունում տրանսպորտի 150 դրամը. Սուքիասյան Տոման ձմեռ պապիկին գրեց. «Ձմեռ պապիկ, դու Աստված պապիկի մոտ կարողանո՞ւմ ես գնալ, խնդրում եմ՝ կասես, որ իմ պապային լավ նայեն». Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումը Եկեղեցու դեմ արշավը Անկարայի եւ Բաքվի ռեժիմների պատվերն է. Շաքարյանց Այսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպը Պուտինը շնորհավորել է Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ Սպասվում է առանց տեղումների եղանակ Գնացեք կառույցներ ստեղծեք ու պայքարեք Նիկոլի դեմ,ոչ թե կախվեք պաշտոնաթող նախագահներից ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է պահեստազորայինների հետ Միացյալ Նահանգներում նշվող տոների կապակցությամբ դեկտեմբերի 24-ին, 25-ին և 26-ին ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի

Որ տղերքն «էժան» չլինեն, աղջիկներն էլ չեն իջնի այդ որակի. Արամ Մանուկյան

Մշակութային

«ՈՐ ՏՂԵՐՔՆ «ԷԺԱՆ» ՉԼԻՆԵՆ, ԱՂՋԻԿՆԵՐՆ ԷԼ ՉԵՆ ԻՋՆԻ ԱՅԴ ՈՐԱԿԻ»

Իրականության այս անհաղթահարելի թվացող կենցաղային եւ քաղաքական խնդիրներից փախնելու միակ միջոցը հումորն է: Այն ստեղծում է կրկին ժպտալու եւ հետագա դժվարություններին դիմակայելու ուժ: Հումորիստ, դերասան ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ «Իրավունք TV»- ի տաղավարում խոսել է իր ծրագրերի, սպասվող ներկայացումների եւ անվերջանալի օնլայն պայքարի մասին՝ թուրք բլոգերների հետ:

«ԱՆԳԱՄ ՄՏՔՈՎՍ ԷԼ ՉԻ ԱՆՑԵԼ ԱՅԼ ԺԱՆՐԻ ՄԵՋ ՆԵՐԿԱՅԱՆԱԼ»

— Արամ, ի՞նչ ստեղծագործական նոր ծրագրեր ունեք մոտ ապագայում:

— Կան նոր նախագծեր, որենք ես եմ ձեռնարկել: Այս պահին նոր ներկայացման ենք պատրաստվում, բեմադրության վրա ենք աշխատում, որը վերջնականապես կհանձնվի հանդիսատեսի դատին արդեն դեկետեմբեր ամսվա կեսերին՝ «Բոհեմ» թատրոնում: Սա թվով իմ 3-րդ մոնո ներկայացումը կլինի: Թե ինչպես այն կկոչվի, դեռ չեմ ասի, թող մնա անակնկալ:

— Երբեւէ փորձե՞լ եք այլ կերպար մարմնավորել՝ հումորից դուրս:

— Չէ, անգամ մտքովս էլ չի անցել այլ ժանրի մեջ ներկայանալ: Եթե անկեղծ, ապա նմանատիպ առաջարկ էլ չեմ ստացել: Սակայն, համոզված եմ, որ կարող եմ եւ կստացվի իմ մոտ:

—Իրականում այն ժանրը, որը Դուք ներկայացնում եք, բավականին բարդ է ՝ ժպիտ պարգեւել հանդիսատեսին, ով գուցե եւ տրամադրված եկել է, որ տեսնի կարող եք իրեն ծիծաղեցնել, թե՝ ոչ: Դժվա՞ր չէ ծիծաղեցնել նման հանդիսատեսին:

— Այո, եղել են նման հանդիսատեսներ, որոնք ակնհայտ երեւացել են, որ զուտ եկել են համոզվելու՝ կարող եմ, թե՝ ոչ: Սակայն, ասեմ, որ իմ կյանքում էլ է եղել նման դեպք, երբ ինքս եմ մտածել՝ կարո՞ղ եմ, թե՝ ոչ: Բոլորովին վերջերս Գյումրիում էի ներկայացման ու, կարելի է ասել, իմ համար քննության նման մի բան էր: Վստահ բարձրացա բեմ եւ վերջում ստացա իմ ցանկալի արդյունքը, որի համար շնորհակալ եմ գյումրեցի հանդիսատեսին, որոնց շատ եմ սիրում: Շատ ջերմ ընդունեցին եւ ճանապարհեցին:

«ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՄ ՆՄԱՆԱԿԵԼ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻՆ»

— Դուք հիմնականում նմանակում եք տարբեր քաղաքական գործիչների, չե՞ն նեղանում:

— Փառք Աստծո՝ ոչ: Կարծում եմ, ում նմանակում եմ, արժանի է ինչ-որ առումով: Առհասարակ, նմանակել ոչ բոլորի մոտ է ստացվում եւ ոչ բոլորին է դուր գալիս: Ես փորձում եմ մաքսիմալ լավ նմանակել: Օրինակ, այս մի քանի օրը պատրաստվում եմ նմանակել Սամվել Բաբայանին եւ վստահ եմ, որ շատ լավ է ստացվելու: Վերադառնալով հարցին՝ ասեմ, որ ոչ թե տվյալ մարդիկ են վատ զգում կամ նեղանում, որոնց նմանակում եմ, այլ իրենց համախոհներն են նեղանում: Դա նրանից է, որ ճիշտ չեն ընկալում հումորը, եւ այն դիտարկում են որպես ծաղր, տնազ: Սակայն, ծաղրանքն ու հումորը շատ տարբեր բաներ են: Նմանակումն ու տնազը բոլորովին այլ բաներ են: Նույնիսկ մեկնաբանություններում են գրում, որ ինչու ես ծաղրում, ինքը լավն է եւ այլն: Իհարկե, բոլորն էլ լավն են, դրա համար էլ նմանակում եմ, բայց ոչ մի դեպքում չեմ ծաղրում:

— Ինչպե՞ս եք կարողանում կոկորդային ապարատն այդպես նմանեցնել տարբեր մարդկանց ձայներին:

— Երբեմն ինձ թվում է՝ ես հոգեպես մտնում եմ իրենց մեջ: Ու իրականում նմանակելու ընթացքում շատ եմ տրամադրվում, որ պատկերացնեմ ես տվյալ մարդն եմ: Եվ ոչ միայն ձայնային առումով, այլ նայեւ միմիկաներով եմ ամեն կերպ նմանակում: Սա Աստծո շնորհ է, ոչ թե մարդկանց ծաղրելու, կխնդրեմ մարդիկ ճիշտ հասկանան, այլ՝ նմանակելու: Գուցե մի անգամ հումորի չափաբաժինը շատ լինի, մի անգամ ոչ այդքան, բայց սա տնազ չէ, սա նմանակում է եւ գրելուց առաջ շատ կցանկանամ հենց այնպես չգրեն, մի քիչ ծանրութեթեւ անեն, նոր գրեն: Գիտեմ, որ 90-ականներին նմանակել են մեր մեծ մարդկանց, սակայն խնդիր է առաջացրել դա: Դե այն ժամանակ էլ են, փաստորեն, եղել ֆանատիզմով տառապող մարդիկ:

Ակամայից հիշեցի Սամվել Բաղդասարյանին՝ 90-ականներից, ով շատ տիպիկ էր նմանակում Վանո Սիրադեղյանին:

—Այո, վաղուց չկա ասպարեզում: Ճիշտ եք, շատ լավ նմանակում էր: Այդ շարքում կարելի է նշել նաեւ Արմեն Ավետյանին եւ էլի մարդկանց: Ես վեց տարեկանից նմանակել եմ: Սկսել եմ Խոստիկյանով, այնուհետ նմանակել եմ Լեւոն Տեր-Պետրոսյանին, Վանո Սիրադեղյանին, Վազգեն Սարգսյանին եւ այլն: Ում փորձել եմ նմանակել, ստացվել է: Անշուշտ, կան դժվար նմանակումներ, որ փորձել եմ, հասկացել եմ շատ դժվար է ու ժամանակատար, բայց իմ առջեւ դրել եմ խնդիր, որ պետք է անեմ ու արել եմ:

«ՇՈՒՏՈՎ ԴՐԱ ՊԱՏԱՍԽԱՆՆ ԷԼ ԿՏԱՄ ԵՒ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՄ ԿԼԻՆԻ ՇԱՏ ՑԱՎՈՏ»

—Ձեր սոցիալական էջերը ոչ միայն հայտնի են նմանակումներով, այլ նաեւ մի ադրբեջանցի բլոգերի հետ Ձեր անվերջանալի կռվով: Վերջերս նա կրկին Ձեզ էր անդրադարձել: Ի՞նչ է ուզում:

— Խնդրում եմ, հայե՛ր ջան, այս հարցում շատ ուշադիր եղեք, չտրվեք սադրանքներին: Իրեն մի՛ «լայքեք», ինձ մի գրեք, թե «ասում էինք քեզ, իրեն մի գովազդի»: Նրան բոլորս էլ լավ գիտեինք նախքան իմ անդրադառնալը: Նա իրենց վարձու պրոպագանդիստն է, ով վիրավորում է մեր կրոնը, մշակույթը, պատմությունը: Ես հումորի միջոցով փորձել եմ այդ մարդուն սաստել: Նա իր արածի դիմաց գումարներ է ստանում, ես ոչ մեկից գումար չեմ ստանում: Հիմա էլ մեկնաբանում է, որ իբր ինքն այնքան կա, որ ես լուրջ գումարներ եմ ծախսում, որ իրեն անդրադառնամ եւ տեսաուղերձ նկարեմ: Եվ իբրեւ թե, ես այդ ենթադրյալ գումարները փոխանակ տայի արցախցիներին, ծախսել եմ իր նմանին պատասխանելու համար: Շուտով դրա պատասխանն էլ կտամ եւ խոստանում եմ՝ կլինի շատ ցավոտ: Ասեմ, որ իրեն անգամ գրել եմ, ասել եմ մեր ազգի մասին տեսանյութեր մի նկարի, ես էլ չեմ նկարի: Հինգ տարի է մեր ազգի միսը ծամում են: Ես ընդամենը հինգ ամիս է իրենցից խոսում եմ ու արդեն ընկել են հիստերիայի մեջ: Պիտի ասեմ, որ հատկապես հայերի մեջ մարդիկ են լինում, որ նրա ասածն ավելի շատ են ողջունում, քան իմ: Նառան անունով մի պատմաբան կա, եթե չեմ սխալվում, ազգությամբ մոնղոլ է: Փաստերով ներկայացնում է, թե որ թվականին, ինչ եղավ հայ-ադրբեջանական հարաբերություններում, եւ այդ ադրբեջանցուն իր տեղն է դնում: Շատ լավ է խոսում մեր ազգի մասին: Հիմա այս ադրբեջանցին կրկին տեսանյութ է նկարել, սակայն փակ է պահում, ամբողջ իմաստն այն է, որ իր լսարանը լիարժեք չիմանա իրականությունը: Հիմա կցանկանամ անդրադառնալ Քյամրանի հայ հետեւորդներին, ովքեր ծափահարում են իրեն. ուզում եմ հասկանան, որ ադրբեջանցիները ազգային պարկ ունեն, որտեղ ծաղրում են հայ զինվորին: Այսինքն, իրենց կարելի է ազգովի մեզ ծաղրել, ինձ չի կարելի՞ այդ պրոպագանդիստին ի պատասխան՝ ծաղրել:

— Արամ, ի՞նչ է նշանակում հայերն ադրբեջանցուն են ծափահարում կամ հավանություն տալիս նրա տեսանյութերին:

— Այո, հայերը, ադրբեջանական անուն-ազգանունով հայեր են մտնում եւ նրան «լայքում» են, ծափահարում են: Անգամ դեմքով գիտեմ՝ ովքեր են: Դե ինչ ասեմ, շեղված մարդիկ են, նախանձում են անգամ: Մեկը գրել էր՝ դու ի՞նչ հայրենասեր: Նայում եմ դեմքին, հասկանում եմ, որ նախանձում է, քանի որ ինքը չունի կողքին ոչ ոք, չունի հետեւորդ, հարազատ, բարեկամ: Դրան ի՞նչ ասես, ի՞նչ բացատրես:

«ԵՐԲ ՏՂԵՐՔԸ ՈՐՁ ԼԻՆԵՆ, ԿԻՆԸ ԻՐԵՆ ԿԻՆ ԿՊԱՀԻ»

Առհասարակ այդ «Տիկ Տոկ» հարթակում երբեմն մարդ կարող է խոսելու ունակությունն էլ կորցնել, երբ տեսնում է, թե հայ կանայք ինչպես են շփվում այդտեղ: Սա ինչպե՞ս պետք է կանխվի:

— Որ տղերքն էժան չլինեն, կանայք, աղջիկները կարո՞ղ են իջնել այդ որակի: Երբ տղերքը որձ լինեն, կինն իրեն կնոջ պես կպահի: Բնությունն է այդպես ստեղծված՝ ամեն մեկը պիտի իր դիրքում մնա: Մի կին են տեսնում՝ բարեմասնություններով, միանգամից իրենց կորցնում են, գրում են՝ գեղեցկուհի: Կինն էլ էկրանի մյուս կողմում իրեն կորցնում է ու ավելի բացվում, բառի բուն իմաստով:Բայց դրա կողքին շատ կանայք էլ կան, որ գեղեցիկ կոնտենտ են վարում: Նրանց ո՞վ կարող է նեղացնել:

Հասել ենք նրան, որ հայ կինը մյուս հայ կնոջը բաց հարթակով հայհոյում է…

—Որովհետեւ վերահսկողություն չկա: Մի մեծական խոսք կա. «Բոշեն փաշա չի դառնա», սակայն սաստել պետք է եւ վերահսկողություն է պետք ձեւավորել: Մի քանի ամսի առաջ հանդիպեսցի մի պաշտոնյայի եւ բարձրաձայնեցի՝ ընդհանուր համացանցում տիրող բաց վիճակի մասին: Խոստացան, որ մի բան կփոխեն: Եվ դեռ հույսը չի մեռել: Չգիտեմ, գուցե ես մի քիչ շատ եմ ֆանտազիաներին հավատում, բայց դա լավ բան է. սպասենք, գուցե մի օր այդ վերահսկողությունը կիրականանա:

«ԿԱՐԾՈՒՄ ԵՄ՝ ՀԻՄԱ ՄԵՐ ԱԶԳԻՆ ԵՍ ՊԵՏՔ ԵՄ ԻՄ ՀՈՒՄՈՐՈՎ»

—Ի՞նչ խորհուրդ կտաք այն սկսնակներին, որոնք ցանկանում են իրենց փորձել այս ոչ այդքան հեշտ ժանրում:

—Խորհուրդս մեկն է՝ անպայման փորձել եւ երբեք չհիսթափվել ու հետ կանգնել: Իմ շրջապատում բոլորը բացահայտել էին, որ ես յոթ տարեկանից ունեի այս տաղանդը՝ լավ երգում էի, նմանակում, արագ կարողանում հումորներ եւ իմպրովիզներ անել, սակայն հայտնիություն ձեռք բերեցի 35 տարեկանում, այսքան ուշ: Հիմա ասեմ՝ ինչու, շատ եմ դիմել տարբեր կառույցների, սակայն միշտ խանգարողներ են եղել, իմանալով իմ տեսակը, որ ես չեմ կարող ոչ մեկի տակ մտնել, գրպանի խաղալիքը լինել, այդ իսկ պատճառով չեմ եղել ասպարեզում: Իհարկե, չեմ ասում, որ մնացածը, ովքեր ունեն ճանաչում, պարտադիր ինչ-որ մեկի գրպանի խաղալիքն են, բոլորովին, սակայն ես խոսում եմ «հայտնիների» այն 90 տոկոսի մասին, ովքեր միշտ խոչընդոտ են հանդիսացել տաղանդավոր երգիչների, հումորիստների եւ դերասանների համար: Ես 2 տարի թատրոնում եմ խաղացել, ինձ չեն ճանաչել, սոցցանցերում հումորային հրապարակումներ էի անում, իմ դեմքը չէր երեւում եւ, բնականաբար, մարդիկ չէին ճանաչում ինձ: Միշտ եմ եղել հումորի մեջ, նույնիսկ բանակում: Սակայն, հասունացավ այն ժամանակը, երբ Աստված ինձ տվեց ՝իմ համբերության եւ աշխատասիրության համար: Դրա համար կրկնում եմ՝ փորձեք եւ մի հանձնվեք: Աստված ճիշտ ժամանակին է անում ամեն ինչ: Կարծում եմ՝ հիմա մեր ազգին ես պետք եմ իմ հումորով, ինչպես սկզբում Դուք ասացիք: Երբ փողոց եմ դուրս գալիս, մարդկանց ջերմությունն եմ զգում, ժպիտները, որից ես ավելի եմ ոգեւորվում եւ պարտավորված զգում ինձ:

— Այսօր դաշտում մրցակցությունը մե՞ծ է:

— Այո շատ-շատ մեծ է:

«ԻՆՉ-ՈՐ ԱՆՈՒՄ ԵՆ ԵՎ ՏԵՍՆՈՒՄ ԵՔ, ՀԱՅԻ ՀԵՏ ՈՉ ՄԻ ԱՂԵՐՍ ՉՈՒՆԻ»

— Իսկ որա՞կը: Երբեն հանդիպում ենք տեսանյութեր, որտեղ չսափրված տղաները հագնում են կանացի հագուստ, դնում կեղծամ եւ չսափրված ոտքերը ի ցույց դնելով՝ փորձում նմանակել, օրինակ, սկեսուրներին: Դա մրցակցությո՞ւն է: Դրա վրա պետք է ծիծաղե՞նք:

— Ծիծաղելի կլինի, եթե դրա վրա ծիծաղենք: Իրենք մեկնաբանում են, իբր դա կերպար է: Գյումրեցի ժողովրդական արտիստ կա, ով իդիալական կանացի կերպար է մարմնավորում՝ Հովհաննես Հովհաննիսյանը, եւ չեմ կարծում, որ կգտնվի երկրորդ մեկը, ով նրա նման կմարմնավորի կնոջ կերպար: Նա իսկական հայ տղամարդ է, իսկական հայ հայր, սակայն այս տիկտոկյան կամ ինստագրամյան էջերում ինչ-որ անում են եւ տեսնում եք, հայի հետ ոչ մի աղերս չունի: Ես հիմա իրավունք ունեմ եւ կարող եմ կնոջ կերպար մարմնավորել, սակայն երկու օր իրար հետեւից չեմ կարող դա անել: Ես չեմ կարող մնալ դրա մեջ: Դա կոնկրետ Կոնչիտա կերպար է: Մենք տարիներ առաջ ծիծաղում էինք այդ երեւույթի վրա ու հիմա դա արդեն, կարծես թե, բոլորի աչքին դարձրել են սովորական եւ մտցրել մեր կենցաղ:

— Ձեր երեխաների մեջ նկատե՞լ եք Ձեզանից փոխանցված հումորը:

— Աղջկաս մոտ կա: Նա անգամ ինձ է նմանակում: Մեկ անգամ կինս նկարահանել էր, որ ինձ ցույց տար: Եկա տուն, նայեցի ու շատ երկար ծիծաղել եմ: Իսկապես գենն ուժեղ է եւ անցել է աղջկաս:

ՆԱՆԱ ՍԱՉԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Մեզ դիմած երեխաների կողքին ենք միշտ`լինի Ամանոր, թե մեկ այլ տոն. Անաիս ՍարդարյանՀիմնավորված չէ, մարդիկ չեն ընդունում տրանսպորտի 150 դրամը. ՍուքիասյանԱԺ ընտրությունները կլինեն 2026թ․ հունիսի 7-ին Տոման ձմեռ պապիկին գրեց. «Ձմեռ պապիկ, դու Աստված պապիկի մոտ կարողանո՞ւմ ես գնալ, խնդրում եմ՝ կասես, որ իմ պապային լավ նայեն». Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումըԵկեղեցու դեմ արշավը Անկարայի եւ Բաքվի ռեժիմների պատվերն է. ՇաքարյանցԱյսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպըՊուտինը շնորհավորել է Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբՍպասվում է առանց տեղումների եղանակԳնացեք կառույցներ ստեղծեք ու պայքարեք Նիկոլի դեմ,ոչ թե կախվեք պաշտոնաթող նախագահներիցԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է պահեստազորայինների հետՄիացյալ Նահանգներում նշվող տոների կապակցությամբ դեկտեմբերի 24-ին, 25-ին և 26-ին ԱՄՆ դեսպանատունը փակ կլինիԴեկտեմբերի 24-ի տարադրամի փոխարժեքըՈւկրաինայից Թուրքիա բեռներ տեղափոխող թուրքական նավը գրոհել է կամիկաձե անօդաչուն (Տեսանյութ)Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ձերբակալել են ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին Փեզեշքիանը զանգահարել է Ալիևին` շնորհավորել գալիք ծննդյան օրվա կապակցությամբԱրեգակնային բծերի մակերեսի մեծացման պատճառով հնարավոր է արեգակնային բռնկումների ակտիվության աննշան աճ«Իրավունք». Ավինյանենք ԱԺ ընտրություններին կգործեն ընդդեմ Նիկոլի՞Ռուսական ուժերը խորը ճեղքումից հետո մտել են Կոնստանտինովկայի արեւելյան հատված (Քարտեզ)Լույս չի լինելու2025-ը դժվար տարի էր, բայց մի անհանգստացեք, քանի որ հաջորդ տարին շատ ավելի վատ է լինելու. Մելոնի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված