Կիեւի ողջ մետրոն հոսանքազրկված է Կիեւի «Հյուսիսային» կամուրջը կրկին հարձակման է ենթարկվել (Տեսանյութ) Մենք նման միավորումներին միանալու ցանկություն չունենք․ Վահան Բաբայան Խոզ մի՛ եղիր․ ԶԱՐՄԱՆՔ И на старуху бывает проруха. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Աշտարակում սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում գազի ներկրման արժեքը կաճի Արագածոտնում տան գողին վնասազերծելիս տանտերը կրակnց է արձակել, գողը մաhացել է «Աստղիկ» ԲԿ-ում Ֆաշիզմի նոր դրսեւորումներ․ ի՞նչ է կատարվում Արեւմուտքում Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 20-ին

«ՄԱՊ»-ի Ալիկի գործը կքննի Հակակոռուպցիոն դատարանը. Հետք

Քրեական

Վճռաբեկ դատարանը հոկտեմբերի 10-ին մերժել է ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի (առավել հայտնի է որպես «ՄԱՊ»-ի Ալիկ) բողոքը վերաքննիչ ատյանի որոշման դեմ, որով վերջինս բեկանել էր նախկին պաշտոնյայի օգտին կայացված վճիռն առաջին ատյանի կողմից եւ գործն ուղարկել նոր քննության: Այս մասին գրում է Հետքը:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը 2003-2017 թթ. պատգամավորի պաշտոն զբաղեցրած գործարար Ա. Պետրոսյանին մեղադրում է այն բանում, որ նա օժանդակել է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի կողմից հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելուն, այլ կերպ ասած՝ փողերի լվացմանը։ Խոսքը գործարար Սիլվա Համբարձումյանից ստացած կաշառքի գումարները լվանալուն է վերաբերում: Պետրոսյանի դրվագը Արամ Հարությունյանին վերաբերող մեծ գործի մի մասն է, որն անջատվել է առանձին վարույթ, իսկ հետո հասել է դատարան:

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2022-ի հունիսին անմեղ էր ճանաչել նախկին պատգամավորին: Դատարանի այս վճիռը Գլխավոր դատախազությունը բողոքարկել էր վերաքննիչ ատյան: 2023-ի սեպտեմբերին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարել էր մեղադրող կողմի բողոքը, բայց ոչ թե ազատազրկման էր դատապարտել Պետրոսյանին, այլ գործն ուղարկել էր ստորին ատյան՝ նոր ձեւավորված Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ