Գյումրին ձեր «Նիժնի Տաբրը» չէ, իսկ գյումրեցին՝ ձեր «Իվանը». Գաստրոլյորներ, զգույշ եղեք. Առուշանյան Հոկտեմբերյան «ասուպային անձրևը» գագաթնակետին կհասնի այս գիշեր Հոկտեմբերի 19-25 շաբաթվա ֆինանսական հորոսկոպ. որ նշանները կշահեն Միլանը որոշեց հետ չմնալ Փարիզից (Տեսանյութ) Ֆրանսիայում բողոքի ցույցերը չափազանց վատ նշան են Ուկրաինայի համար Լեգենդն ասում է, որ սա վատ նախանշան է Կատաստրոֆան մոտ է. Զելենսկու խորհրդական Թրամփը խոստացել է հակառուսական պատժամիջոցների «շատ լավ» լուծում «Փոքրիկ անշնորհակալ կեղտի կտոր». Թրամփի նախկին խորհրդականը Զելենսկու մասին Վաշինգտոնը ոչ պաշտոնական ուղիներով Թեհրանից թույլտվություն է խնդրել հարվածել Փիքաքս լեռանը

Այսօր ՀՀ վաստակավոր արտիստ Մկրտիչ Մկրտչյանի (Մակիչ) մահվան առաջին տարելիցին է

Մշակութային
Նոյեմբերի 4-ը ազատամարտիկ, ՀՅԴ անդամ, ազգային-հեղափոխական երգերի կատարող, ՀՀ վաստակավոր արտիստ Մկրտիչ Մկրտչյանի (Մակիչ) մահվան առաջին տարելիցին է։ Այս մասին տեղեկացնում են ՀՅԴ-ից:
 
1990 թ.-ին Մկրտիչ Մկրտչյանը միացել է Թաթուլ Կրպեյանի գլխավորած Գետաշենի ինքնապաշտպանական ջոկատին, Գետաշենի անկումից հետո տեղափոխվել Շահումյանի շրջան և ընդգրկվել Վերիշենի ջոկատում, իսկ Շահումյանի անկումից հետո տեղափոխվել է Մարտակերտ:
 
Հետագայում Մկրտիչ Մկրտչյանն ընդգրվել է Շուշիի առանձին գումարտակի կազմում՝ մարտական գործողությունների մասնակցելով Մարտակերտի, Կովսականի (Զանգելան), Ֆիզուլու, Քարվաճառի շրջաններում: 1993 թ.-ի մարտի 7-ին Մանիքլու գյուղի մատույցներում վիրավորվել է:
 
Մկրտիչ Մկրտչյանը մասնակցել է 2016 թ.-ի քառօրյա և 2020 թ.-ի 44-օրյա պատերազմներին: 2020 թ.-ի հոկտեմբերի 2-ին Մատաղիսում ծանր վիրավորվել է: Մկրտիչ Մկրտչյանը պարգևատրվել է ԼՂՀ «Արիություն» և ՀՀ «Մարտական ծառայության համար» մեդալներով:
 
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի...
 
 
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ