Փախստականների վերադարձի օրակարգը համարում եմ վտանգավոր. Փաշինյան
ՀասարակությունՆերքին տեղահանվածների, փախստականների վերադարձի օրակարգը համարում եմ վտանգավոր, որովհետև դա նշանակում է վերադառնալ կոնֆլիկտի նախնական պարամետրերին: Այս մասին «Օրբելի» կենտրոնի կազմակերպած ֆորումի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եթե մենք այսօրվա մեր գործողությունների տրամաբանությունն ու հիմնավորումը փորձենք գտնել պատմության մեջ, դա նշանակում է, որ մենք չենք հավատում խաղաղությանը»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Ալիևը երեկ հայտարարել է. «Ադրբեջանցիների վերադարձը իրենց պատմական հողեր՝ այսօրվա Հայաստան, չպետք է վախեցնի հայ ժողովրդին»:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
