Պապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակել Առաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկը Կլինեն տեղումներ.Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին.Սուրենյան Բռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպին Կառավարությունն այլևս անհատույց սեփականությամբ հողեր չի տա Մայր Աթոռին Զորակցե՛ք Սուրբ Էջմիածնին, նեցո՛ւք եղեք նրա օրինական, օծյալ եւ ազգընտիր Հայրապետին. Մկրտիչ սրբազանի հայտարարությունը կալանավայրից Ինչ է մաղթում Հանրապետականը 2026-ին ընդառաջ. Տեսանյութ Մեզ դիմած երեխաների կողքին ենք միշտ`լինի Ամանոր, թե մեկ այլ տոն. Անաիս Սարդարյան Հիմնավորված չէ, մարդիկ չեն ընդունում տրանսպորտի 150 դրամը. Սուքիասյան Կառավարությունն այլևս Մայր Աթոռին անհատույց սեփականությամբ հողեր չի տա

Հոգեւորականների գործերով վերաքննիչում հետաքրքիր զարգացումներ են սպասվում․ «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 15-ին իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել էին Արագածոտնի թեմի առաջնորդը՝ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, թեմի 12 հոգեւորականներ, ինչպես նաեւ թեմի երեք վարչական աշխատակից՝ հաշվապահը, գանձապետը եւ ռեֆերենտը։ Նրանց մի մասը հետագայում ազատ է արձակվել, իսկ մի քանիսը գտնվում են կալանքի տակ։

Դեպքից հետո երկար ժամանակ անհայտ էր բերման ենթարկված մի քանի հոգեւորականների՝ Տեր Համբարձումի, Տեր Նարեկի, Տեր Սարգիսի, Տեր Օշինի եւ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գտնվելու վայրը։ Ձերբակալվել էր նաեւ Սաղմոսավանքի հոգեւոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը. վերոնշյալ հոգեւորականներից երեքը մինչ օրս մնում են կալանքի տակ։

Ներկա պահին կալանքի որոշումների բողոքարկումները գտնվում են ՀՀ վերաքննիչ դատարանում, որտեղ սպասվում են հետաքրքիր զարգացումներ։

«Ժողովուրդ» օրաթերթը փաստաբանների հետ զրույցում պարզել է, որ հոգեւորականների կալանավորումը հիմնված է ամբողջովին անհիմն մեղադրանքների վրա։ Փաստաբանների կարծիքով՝ դա նշանակում է, որ Վերաքննիչ դատարանը պետք է փոխի կալանքի որոշումները՝ կիրառելով խափանման այլ միջոցներ, քանի որ հակառակ դեպքում ընթացող գործընթացները հնարավոր չէ իրավական անվանել։

Հիշեցնենք, որ օրերս ԱԺ-ում բյուջետային լսումների ընթացքում արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նշել էր, որ ՀՀ-ում ներկայումս ավելի շատ կալանավորներ կան, քան դատապարտյալներ։ Սա վկայում է այն մասին, որ հաճախ մարդկանց, դեռեւս չապացուցված մեղքով, կալանքի են տանում, եւ միայն դրանից հետո է սկսվում դատաքննությունը, որի ընթացքում շատ գործեր ավարտվում են արդարացումներով կամ կալանավորների ազատ արձակումով։

Իրավապաշտպանները եւ փաստաբանները հույս են հայտնում, որ Վերաքննիչ դատարանը հաշվի կառնի կալանքի իրավական հիմնավորումների բացակայությունը եւ կկայացնի արդար եւ համաչափ որոշում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Պապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակելԱռաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկըՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կսահմանվիԿլինեն տեղումներ.Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին.ՍուրենյանԲռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպինԿառավարությունն այլևս անհատույց սեփականությամբ հողեր չի տա Մայր ԱթոռինԱրագածոտնի թեմն այս հինգշաբթի միասնական աղոթքը կրկին Մայր Աթոռում կանցկացնիԶորակցե՛ք Սուրբ Էջմիածնին, նեցո՛ւք եղեք նրա օրինական, օծյալ եւ ազգընտիր Հայրապետին. Մկրտիչ սրբազանի հայտարարությունը կալանավայրիցԻնչ է մաղթում Հանրապետականը 2026-ին ընդառաջ. ՏեսանյութՊուտին-Ալիև հեռախոսազրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՀռոմի պապը կոչ է արել Սուրբ Ծննդյան օրը համաշխարհային հրադադար հաստատելԱՆ-ն անդրադարձել է առողջության ապահովագրության վերաբերյալ քաղաքացիների հարցերինԻ՞նչ նպատակով է Նիկոլն ակտիվացնում իր Հանրային խորհուրդը. arminfoԹունյան Բաբոյի մտածելակերպը չափազանց պրիմիտիվ է․ arminfo2025թ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել երեք երկրի հետՌԴ-ն քննարկում է ՀՀ-ից Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներ ապահովելու հնարավորությունը. ՕվերչուկՀայտնի է ադրբեջանական բենզին ներկրող երկրորդ ընկերության անունը՝ «Շիշա ուորլդ» ՍՊԸ․ «Հետք»Կընդգրկվեմ ՔՊ-ի 2026-ի համամասնական ցուցակում․ թեկնածությունս գրանցվել է․ Վիլեն ԳաբրիելյանՄեզ դիմած երեխաների կողքին ենք միշտ`լինի Ամանոր, թե մեկ այլ տոն. Անաիս ՍարդարյանՀիմնավորված չէ, մարդիկ չեն ընդունում տրանսպորտի 150 դրամը. Սուքիասյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված