Մեքենան մտել է հացի խանութ. Տեսանյութ Ինչ փոխվեց, որ Զելենսկին ԱՄՆ-ի համար «արդեն փոքրիկ անշնորհակալ կեղտի կտոր» է Ինչու հանկարծ Միրզոյան Արարատը հիշեց հայ-ռուսական եղբայրության մասին Ադրբեջանը պատրաստվում է ռազմական սադրանքի Հայաստանի դեմ՝ ուշադրությունը հիջաբի հարցից շեղելու համար. Իրանական աղբյուր «Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունը Մեր տանը բոլորը ազաբ են՝ ես, պապաս, հորքուրս. Ռաֆայել Երանոսյան. տեսանյութ Կիեւի ողջ մետրոն հոսանքազրկված է Կիեւի «Հյուսիսային» կամուրջը կրկին հարձակման է ենթարկվել (Տեսանյութ) Մենք նման միավորումներին միանալու ցանկություն չունենք․ Վահան Բաբայան Խոզ մի՛ եղիր․ ԶԱՐՄԱՆՔ

«Ժողովուրդ».ԲԷՑ-ը 2.6 միլիարդի վնաս է հասցրել Հայաստանին. անուններ, թվեր

Հասարակություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքական նպատակներով իրականացվող տնտեսական ճնշումները Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին դարձել են օրինաչափ երեւույթ, իսկ դրանց ամենաաղմկահարույց օրինակներից մեկն առնչվում է «Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող բիզնեսներին։ Պետությունը կառավարիչ է ուղարկել՝ ՀԷՑ-ը բարեփոխելու, մինչդեռ պետության կառավարման ներքո գտնվող ԲԷՑ-ում (Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր) խայտառակ խախտումներ են գրանցվում:

Նախ տեղեկացնենք, որ ԲԷՑ-ը պատկանում է Կառավարությանը եւ համարվում է էլեկտրաէներգիա փոխանցող ցանց (220 կՎ), իսկ ՀԷՑ-ը, որ պատկանում է ազգային բարերար Սամվել Կարապետյանին, էլ. էներգիայի բաշխիչ ցանց է (110 կՎ եւ ցածր): ՀԷՑ-ի միջոցով է սպառողը էլեկտրաէներգիան ստանում: Այսինքն՝ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերը» (ԲԷՑ) եւս ռազմավարական նշանակության ընկերություն է, սակայն այնտեղ միլիարդավոր դրամների չարաշահումներ են արձանագրվել: Աուդիտորական եզրակացության ուսումնասիրությամբ, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ աղաղակող լուրջ իրավախախտումներ կան ընկերության գործունեության մեջ:

Ընդհանուր հաշվարկով ավելի քան 2,6 մլրդ դրամ է կազմում պետական կամ ազգային ԲԷՑ-ում վերջին յոթ տարիների ընթացքում արձանագրված վնասի չափը, որը հրապարակել էր նաեւ «Սիվիլնեթը»: Այս գումարը երեք քրեական վարույթի հանրագումարն է։

Պարզվում է՝ 2019-ից սկսած ԲԷՑ-ում կատարված հանցագործությունների վերաբերյալ երեք խումբ քրեական վարույթներ են հարուցվել։ Դրանցից ամենախոշորը պետական վնասի երկու վարույթներն են՝ մեկը 1,1 մլրդ դրամի չափով, մյուսը 1,4 մլրդ դրամի չափով։ Երկու վարույթներն էլ ներառում են մի քանի այլ գործեր եւ քննվում են յուրացման, խարդախության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ փաստաթղթերի կեղծման հոդվածներով։ Բացի դրանից, կան նաեւ վեց դրվագից կազմված վարույթներ գողությունների վերաբերյալ՝ շուրջ 6 մլն դրամի չափով։

Ուսումնասիրելով գործերը՝ պետք է արձանագրել, որ ԲԷՑ-ում կատարված հանցագործությունների արդյունքում պետության 2,6 մլրդ դրամի վնասից վերադարձվել է ընդամենը 8 տոկոսը՝ 207 մլն դրամը։

Բայց դա չի խանգարել նախկին տնօրեն Հայկ Հարությունյանին (որը պաշտոնը ստանձնել է 2018-ին), ինչպես նաեւ գործող գլխավոր տնօրեն Դավիթ Միրզոյանին (որը 2023-ից է ղեկավարում ԲԷՑ-ը) տարբեր որոշումներով հիմնարկության ղեկավար կազմի աշխատավարձերը եւ պարգեւատրումները մեծացնել։ Համեմատության համար նշենք, որ հեղափոխությունից 1 տարի անց՝ 2019-ին, աշխատավարձերի եւ պարգեւատրումների ֆոնդը տարեկան կազմում էր մոտ 86 մլն դրամ, իսկ 2024-ին այդ թիվը արդեն 114 մլն դրամ էր (մոտ 33 տոկոսով ավելի)։ Սակայն Փաշինյանի իշխանության աչքից այս աղաղակող փաստերն ու պետությանը հասցված վնասի չափերը վրիպում են»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ