Ծանրամարտի ԵԱ. Էմմա Պողոսյանը` ոսկե մեդալակիր
ՍպորտԱլբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի երիտասարդների և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Էմմա Պողոսյանը (86կգ) դարձավ չեմպիոն։
19-ամյա ծանրորդը երիտասարդների պայքարում գրանցեց երկամարտի 241կգ (105+136) արդյունք` արժանանալով ոսկե մեդալի։ Պողոսյանը պոկում վարժությունում նվաճեց փոքր բրոնզե մեդալ, իսկ հրումում` ոսկե։ Նա հրում վարժությունում և երկամարտում սահմանեց Եվրոպայի երիտասարդական ռեկորդ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
