Ծանրամարտի ԵԱ. Լիանա Գյուրջյանը` ոսկե մեդալակիր
ՍպորտԱլբանիայի Դուրես քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի երիտասարդների և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Լիանա Գյուրջյանը (86 կգ) երկամարտի 232 կգ (102+130) արդյունքով դարձավ ոսկե մեդալակիր: Ոսկե մեդալ նվաճեց նաև պոկում ու հրում վարժություններում: Գյուրջյանը երրորդ տարին անընդմեջ մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում դարձավ չեմպիոն:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
