⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

Բաքուն հայտարարում է՝ Հայաստանի ներկայիս տարածքում կան «ադրբեջանական տեղանուններ». Իրանագետ

Ներքաղաքական

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է․

«Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն, իբր օրինակ է բերել 20-րդ դարասկզբի ռուսական քարտեզները՝ նշելով, թե համաձայն դրանց Հայաստանի ներկայիս տարածքում կան «ադրբեջանական տեղանուններ» և կոչ անելով ուսումնասիրել և հանրահռչակել այդ քարտեզները։

Մի կողմ թողնելով, ընդհանրապես չկա Ադրբեջան անունով տարածք Հարավային Կովկասում, Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխին և նրա ողջ կեղծ գիտական ու քարոզչական կառուացակարգերին առաջարկում եմ հանրահռչակել և ուսումնասիրել, դիցուք, 1902թ. Ռուսական կայսրության Բաքվի նահանգի ազգագրական քարտեզի հենց Ապշերոնյան թերակղզու հատվածը և բացի Ահմեդլու և Սաբունչի բնակավայրերի «-լու» և «-չի» թյուրքական ածացներից, գտնել որևէ այլ թյուրքական տարր կամ բացի մեկ՝ Թյուրքան, անվանումով գյուղից, այլ բնակավայր, որի բնակչությունը նշված չէ կովկասյան պարսիկների (թաթերի) բնակության տարածքը նշող դարչնագույնով։

Դե, ինչպես արդի երևանյան աշխարհաբարով են, ասում՝ «կպեք գործերիդ», քանզի նույնիսկ արհեստածին Ադրբեջանի սիրտ Ապշերոնը՝ Բաքու մայրաքաղաքով, ադրբեջանական չէր»։



Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ