Նարվա գետում նկատված «Վագների» դրոշի ներքո լողացող նավը վախեցրել է էստոնացիներին (Տեսանյութ)
ՄիջազգայինՌուսաստանն Էստոնիայից բաժանող Նարվա գետում նկատվել է «Վագների» դրոշի ներքո լողացող ռուսական սահմանապահ նավը։
Թեեւ նավը որեւէ խախտում չի կատարել` մնալով գետի ռուսական հատվածում, բայց երեւում է, որ «Վագների» դրոշն այն աստիճան է վախեցրել էստոնացիներին, որ պարզաբանման համար դիմել են Ռուսաստանին: Թեեւ այստեղ պարզաբանելու որեւէ բան չկա. ռուսական ջրերում կարող է լողալ Ռուսաստանին պատկանող ցանկացած լողամիջոց` ցանկացած դրոշով:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

