Կրկին փորձիր. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր Փանջունի3010PN+
ՀԵՅ ՋԱՆ, ՂԱՓԱՄԱ
Ըստ սպիրիտների` Արայիկ Հարությունյանին ԱԺ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ՔՊ-ի նախընտրական շտաբի պետի պաշտոնին նշանակելը Հելոինի հետ համընկնումը բնավ էլ պատահական չէր։
**
ՃԱՇԱԿԻ ԽՆԴԻՐ Ա
(ՍՏԵՓԱՆ ԱՍԱՏՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ` ՀՈՎՀԱՆՆԱՎԱՆՔԻ ԵԿԵՂԵՑՈՒ ԲԱՆԱԼԻՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ թեոլոգների` այսպես է լինում Նիկոլի սատանայական ճիրանն ընկնողների վիճակը, երկնային արքայության «բանալիները» փոխում են երկրային դժոխքի բանալիներով։
**
ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ ՆՈՐՈՎԻ
(ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԵՑ Ի ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳԻՆԸ ԷԺԱՆԱՑՆԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿԸ ՄԵՐԺԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ տնտեսագետների վերոնշյալ որոշումը ընդունելիս Նիկոլը առաջնորդվել է «թանկից էժան չկա» կարգախոսով։
**
ՏԻՄՎՈԼԻԿԱ
( ՆԻԿՈԼԻ ԴԵՂԻՆ ՎԱՐԴԸ ԿՐԾՔԻՆ ՍՈՑՑԱՆՑՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Эти желтые розы,
в нежном свете заката
Как прощальные слёзы
Как прощальные слёзы...
**
ԵՐԿՈՒ ՀԱՂՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՈՒՄ
Ըստ քրեագետների անցած կիրակի հովհանավանքում կարգալույծի կողմից մատուցած «պատարգի» ժամանակ մեղքերի թողության հաղորդությունը միեւնույնն ժամանակ հաղորդություն էր դատախազությանը հանցագործության վերաբերյալ:
**
ԲԱՆ Ա ՓՈԽՎԵԼ, ԱՊԵՐ
(ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏՆԵՐԻՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱԼԱԾԵԼՈՒ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Կառավարությունից հայտնում են, որ էդ առաջ էր, որ համայնքն էր զորավոր, իսկ Նիկոլի օրոք Հակակոռուպցիոն ու Քննչական կոմիտեներն են զորավոր:
**
ՆԻԿՈԼԸ` «ԿԵՇԱ» ԹՈՒԹԱԿԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ
(ԵԼԻՍԵՅԱՆ ՊԱԼԱՏՈՒՄ ՄԱԿՐՈՆԻ ԱՆՈՒՆԻՑ ՆԱԵՎ ՆԻԿՈԼԻՆ ԸՆԹՐԻՔ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Մոսկվա՜, Մոսկվա,՜ ինձ Փարիզում էլ վատ չեն կերակրում:
