Ծանրամարտի ԵԱ. Աննա Ամրոյանը` բրոնզե մեդալակիր
ՍպորտԱլբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի երիտասարդների և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Աննա Ամորյանը (77կգ) դարձել է բրոնզե մեդալակիր։
19-ամյա ծանրորդը հանդես է եկել երիտասարդների պայքարում` գրանցելով երկամարտի 228կգ (98+130) արդյունք։ Նա պոկում վարժությունում միայն մեկ հաջող մոտեցում կատարեց և չորրորդն էր, իսկ հրումում փոքր արծաթե մեդալ է նվաճել։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
