Իվուն շարք է վերադարձել
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն վնասվածքից ապաքինվելուց հետո վերադարձել է խաղադաշտ և Կազանի «Ռուբինի» կազմում մասնակցել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի՝ Մոսկվայի «Դինամոյի» դեմ խաղին:
Հանդիպումն ավարտվել է 0-0 հաշվով, Իվուն խաղադաշտում անցկացրել է 89 րոպե:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 13-ին աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի նախավերջին խաղում կընդունի Հունգարիայի թիմին, իսկ 3 օր անց կհյուրընկալվի Պորտուգալիային:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
