Ծանրամարտի ԵԱ. Գրիգոր Ղազարյանի և Վալերիկ Մովսիսյանի արդյունքները
Սպորտ
Ալբանիայի Դյուրես քաղաքում շարունկավող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնության 94 կգ քաշային ծանրորդների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Գրիգոր Ղազարյանը պոկում վարժությունում բարձրացրեց 150 կգ: Այս վարժությունում նա 5-րդն է: Ղազարյանն անհաջող հանդես եկավ հրում վարժությունում:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վալերիկ Մովսիսյանը պոկեց 155 կգ և այս վարժությունում զբաղեցրեց 4-րդ տեղը, իսկ հրում վարժությունում բարձրացրեց 185 կգ: Երկամարտի 340 կգ արդյունքով` Վալերիկ Մովսիսյանը Եվրոպայում 5-րդն է:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
