Մեկ տուժածի առողջական վիճակը գնահատվում է ծանր, մյուսներինը` միջին ծանրության․ ԱՆ-ը Հաղարծինում վթարից տուժածների մասին
ՊատահարԱյսօր Հաղարծին վանական համալիրի մոտակայքում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով 18 տուժած տեղափոխվել է մարզային բժշկական կենտրոն։ Հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից։
Այս պահին անցնում են անհրաժեշտ հետազոտությունները, ստանում համապատասխան բուժօգնություն :
Մեկ տուժածի առողջական վիճակը գնահատվում է ծանր, այս պահին վիրահատվում է, մյուսներինը` միջին ծանրության:
Ըստ անհրաժեշտության` հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով կկազմակերպվի երևանյան բուժհաստատություններ տեղափոխումը:
Կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն` ավելի ուշ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝