ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎ Մ23 ԵԱ. ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ 4 ՄԱՍՆԱԿԻՑ
ՍպորտԱլբանիայի Դյուրես քաղաքում ընթացող Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնություններում, այսօր նոյեմբերի 2-ին Հայաստանն ունի 4 մասնակից։ Երևանի ժամանակով 16։00-ին երիտասարդների պայքարում մեդալների համար կմրցեն 94 կգ քաշայիններ ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐՅԱՆՆ ու ՎԱԼԵՐԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ։ Ժամը 18։00 - ին աղջիկների 77 կգ քաշայիններում կմրցի ԱՆՆԱ ԱՄՐՈՅԱՆԸ։ Եվ ժամը 20։00-ին, մինչև 23 տարեկանների 88 կգ քաշայինների տղաների մրցաշարին կմասնակցի ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ։ Հաջողություն մեր ծանրորդներին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
