Ռուսական ամենամեծ ռազմական տրանսպորտային ինքնաթիռները շարունակաբար վայրէջք են կատարում Իրանում
ՄիջազգայինԻրանական աղբյուրը հրում է.
«Ռուսաստանի ամենամեծ ռազմական տրանսպորտային ինքնաթիռը՝ Ան-124-ը, ժամանել է Իրան:
Այս ինքնաթիռը կարող է տեղափոխել ծանր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ կործանիչներ, հակաօդային պաշտպանության համակարգեր և խոշոր հրթիռային բաղադրիչներ»:
Այս համատեքստում, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Ռուսաստանը իսկապե՞ս Իրանին մատակարարում է С-400 համակարգեր և Սու-35 կործանիչներ, ՌԴ արտգործնախարար Լավրովը միայն նշում է. «Մենք որևէ սահմանափակում չունենք Իրանի հետ ռազմատեխնիկական համագործակցության հարցում: Մենք արդեն բավարարում ենք նրա կարիքները՝ համաձայն ձեռք բերված պայմանավորվածությունների»։
Իրանական աղբյուրներն այնուհետեւ հաղորդեցին, որ Իրան է ժամանել երկրորդ Ան-124 ծանր տրանսպորտային ինքնաթիռը։ Իսկ ամսվա ընթացքում եւս հինգ Ան-124-ի եւ տասնյակ այլ բեռնատար ինքնաթիռիների հրապարակայնորեն վայրէջք են կատարել Իրանում։