Նաիր Տիկնիզյանը` պորտուգալական եւս մեկ ակումբի ուշադրության կենտրոնում
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և սերբական «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը հայտնվել է պորտուգալական ևս մեկ գրանդ ակումբի ուշադրության կենտրոնում, հայտնում է լրագրող Էկրեմ Քոնուրը։
Աղբյուրի համաձայն՝ Լիսաբոնի «Բենֆիկան» ևս հետաքրքրություն է ցուցաբերել հայ պաշտպանի նկատմամբ։ Ակումբի ներկայացուցիչները հետևել են Տիկնիզյանի խաղին Եվրոպա լիգայի «Բրագայի» և «Ցրվենա Զվեզդայի» միջև անցկացված հանդիպման ժամանակ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
