⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

«Հանուն բախման՝ Փաշինյանը պատրաստ է ամեն ինչի. քաոսի մեջ է իրեն կոմֆորտ զգում». Մենուա Սողոմոնյան

Ներքաղաքական

«Նիկոլ Փաշինյանը նույն ոճով է գործում. միշտ ցանկանում է, որ սադրանքներ լինեն, այդ ամենը հանգեցնի անկայունությունների, որը կբերի մարդկանց ձերբակալությունների, կալանավորումների: Նա դրա՛ համար կազմակերպեց Հովհաննավանքի այդ արկածախնդրությունը և տեսնելով, որ բարեպաշտ քրիստոնյաները չարձագանքեցին  իր սադրանքին, չգնացին Հովհաննավանք, այնտեղ բախումներ չեղան, հիմա կարող է մտնել այնտեղ, որտեղ մտնելու իրավունք չունի»,- Aysor.am-ին ասաց քաղաքագետ, «Հայաքվե» ազգային-քաղաքական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը՝ մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունը, թե Հովհաննավանքից հետո Մայր Աթոռ է  գնալու «աղոթելու»:

Մենուա Սողոմոնյանը չի կարծում, որ Փաշինյանը հենց վաղը Հովհաննավանքից հետո կշարժվի Մայր Աթոռ, բայց Փաշինյանի դեպքում իր համար ոչինչ բացառելի չէ.

«Հանուն բախման՝ նա պատրաստ է ամեն ինչի: Նա ուզում է, որ քաղաքացիական բախումներ լինեն, իսկ մենք  հնարավորինս պետք է այնպես անենք, որ զերծ լինենք քաղաքացիական բախումներից:

Շատ անտրամաբանական վիճակ է.  իշխանությունները միշտ ձգտում են կայունության, ձգտում են, որ բախումներ, ցնցումներ չլինեն, իսկ Փաշինյանի պարագայում լրիվ հակառակն է: Նա միշտ երկիրը տանում է բախումների, ցնցումների, քաոտիկ իրավիճակի, որովհետև իրեն քաոսի մեջ կոմֆորտ վիճակում է զգում»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ