ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵԱ. ՄԵՐԻ ՄԻՍԱԿՅԱՆԸ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ
ՍպորտՀայաստանը ներկայացնող ծանրորդները շարունակում են պայքարը Ալբանիայում ընթացող Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնություններում։ Այսօր, նոյեմբերի 1-ին, երիտասարդների մրցաշարում պայքարի մտան 69 կգ քաշային կանայք։ Մեր երկրի ներկայացուցիչ ՄԵՐԻ ՄԻՍԱԿՅԱՆԸ պոկում վարժությունում բարձրացրեց 88 կգ և 92 կգ ։Այս ձևում նա 4-րդն է։ Հրում վարժությունում Միսակյանը գլխավերևում պահեց 114 կգ և 118 կգ ։Այս վարժությունում Միսակյանը դարձավ արծաթե մեդալակիր։ Երկամարտի 210 կգ արդյունքով Մերի Միսակյանը երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
