Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ, որ այլևս կարիք չունի Մոսկվայի «բարեհաճության»,այնուհետ՝ ուղերձ է Թուրքիային և Արևմուտքին, որ արհեստածին Ադրբեջանն այլևս դուրս է ռուսական ազդեցության ուղեծրից.իրանագետ Facebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերի Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներին Ադրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիները Ուկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.Վենս Ում գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարները Ո՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցին ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձ

Նիկոլի նորաստեղծ աղանդի անդամներն Աստծուն չեն ծառայում, այլ մեղքին ու սատանային

Հրապարակախոսություն

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլի աջակցությամբ, հովանավորությամբ, մասնակցությամբ, իսկ ծպտյալ կամ ոչ այնքան ծպտյալ կերպով գլխավորությամբ հոկտեմբերի 26-ին սկիզբ դրվեց հերձվածողների մի նոր աղանդի՝ Նիկոլի աղանդի, որի անխտիր բոլոր անդամները, որպես կեղծ քրիստոնյաներ կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ հակաքրիստոնյաներ, որեւէ կապ չունեն քրիստոնեության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ:

ԱՍՊԱՐԵԶ Է ԵԿԵԼ ՔԱՅՔԱՅԻՉ ԱՂԱՆԴ, ՈՐԻ ԱՆԴԱՄՆԵՐՆ ԱՌԱՋԻՆ ԻՍԿ ՕՐՎԱՆԻՑ ՆԶՈՎՅԱԼ ԵՆ

Հովհաննավանքում մասնակցելով կարգալույծ արված նախկին քահանայի, այսինքն՝ ներկայիս աշխարհականի (Ստեփան Ասատրյանի, նախկին տեր Արամի) մատուցած «պատարագին» կամ պախարակին` նրանք իրենց վրա վերցրին մի զարհուրելի մեղք եւ Աստծո անխուսափելի պատիժը, թեեւ այդ մասին բազմաթիվ ԶԼՄ-ների կողմից նախապես զգուշացված էին: Զգուշացված էլ չլինեին, պետք է իմանային այդ մասին, եթե փոքր-ինչ առնչություն ունեին քրիստոնեության եւ մեր Եկեղեցու հետ:

Ավելին, Նիկոլի քայքայիչ եւ վտանգավոր աղանդի անդամները, որոնք մի օր, բացառված չէ, պաշտոնական գրանցում ստանան հայերիս եւ Հայաստանի թիվ 1 ներքին թշնամուն ծառայող «արդարադատության» նախարարության կողմից, որեւէ առնչություն չունեն ոչ միայն քրիստոնեության ու մեր Եկեղեցու, այլեւ հայի ինքնության, հայ ազգի, հայության հետ, քանզի գիտակցաբար ընտրեցին գերագույն գլխավոր հակահայի հետեւից գնալու ու նրա սրտի «քահանայի» մատուցած «պատարագին» (պախարակին) մասնակցելու ճանապարհը: Այսպիսով, նրանք տարբերվում են նույնիսկ «Եհովայի վկաներ», «Կյանքի խոսք» ամբողջատիրական եւ քայքայիչ աղանդների շարքային անդամներից, որոնց ոչ բոլորի վերաբերյալ կարող ենք ասել, թե նրանք որեւէ կապ, ընդհանրություն չունեն հայ ազգի հետ:

ՍՏԵՓԱՆԻ ԵՎ ՍԱՏԱՆԱՅԻ ՀԵՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԱԾ ԱՌԱՋԻՆ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԻ ՄԻՋԵՎ ՈՐՈՇ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱ

Առաջին քրիստոնյա հոգեւորականը, որը Սատանայի հետ պայմանագիր է կնքել, Ադանայի Թեոֆիլոսն է եղել՝ 6- րդ դարի եկեղեցական բարձրաստիճան պաշտոնյան, որին եպիսկոպոսի պաշտոն են առաջարկել, բայց նա խոնարհություն դրսեւորելով, հրաժարվել է։ Սակայն, նորանշանակ եպիսկոպոսը նրան իջեցրել է անգամ իր նախկին պաշտոնից։ Վիրավորված, հպարտությունից ու զայրույթից բորբոքված Թեոֆիլոսը գտել է մի կախարդի, որը նրա համար հանդիպում է կազմակերպել Սատանայի հետ։ Նա դաշինք է կնքել Սատանայի հետ՝ իր իսկ արյամբ ստորագրելով մի փաստաթուղթ, որով հրաժարվում էր Քրիստոսից եւ Սուրբ Կույս Մարիամից՝ իր պաշտոնն ու պատիվը վերադարձնելու դիմաց։ Ու դա ստացվել է... Բայց շատ շուտով Թեոֆիլոսը խորապես զղջացել է…

Ստեփան Ասատրյանի պարագայում խոնարհությունն իսպառ բացակայում է, փոխարենն անափ կեղծավորությունն առավել քան ճչուն է: Ահա, տարբերությունը Թեոֆիլոսից սա է, իսկ նմանության մասին վերեւում արդեն գրեցի, պարզապես Սատանայի փոխարեն «նեռիկն» է՝ Նիկոլ հայադավը, որը Ստեփանից առավել կեղծավոր է:

«ՀԵՐՁՎԱԾԻ ԴԵՄ ԵԿԵՂԵՑԻՆ ՄԻԱՅՆ ՄԵԿ ԴԵՂԱՏՈՄՍ ՈՒՆԻ` ԲԱՆԱԴՐԱՆՔ»

«Այն, ինչ հիմա կատարվում է Հայաստանում եւ եկեղեցական կյանքում, պատմական, կանոնական ու դավանական բոլոր տվյալների համադրությամբ, կարելի է բնորոշել «նախահերձվածողական պատրաստություն» բառով,- գրել է Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը,- Հերձվածի դեմ եկեղեցին միայն մեկ դեղատոմս ունի` բանադրանք: Իսկ եթե դեռ տաք եք ու չեք հասկանում, թե դա ինչ ցնցումներով է հղի, ցավում եմ: Ցավում եմ, որովհետեւ ազգի ոգին երկատվելու է, հոգեւոր անվտանգությունը թուլանալու եւ այդպես շարունակ: Կարելի է անվերջ խոսել ու դատապարտել, բայց բանադրանքն ու նզովքն անդառնալի հետեւանքներ են ունենալու: Մի քիչ ընթերցեք Հայոց եկեղեցու պատմությունը եւ կհամոզվեք, որ դեռ շա՜տ մեղմ եմ ասում....Աղոթում եմ, որ տգետ չմնաք: Իսկ սեփական հանգստությունն ու տաքուկ անկյունը, անձնական վրեժխնդրությունից հորթային հրճվանքը ամեն բանից վեր դասող նախկիններին ու ներկաներին ասում եմ` պատմությունն ու Աստված չեն ներելու: Նրանց դատաստանը մարդկանց դատաստանի նման չէ...»:

Հերձվածողները Հովհաննավանքում անցած կիրակի ասպարեզ եկան: Այո, հերձվածի դեմ եկեղեցին միայն մեկ դեղատոմս ունի` բանադրանք, բայց ազգն այլ միջոցներ ունի, եւ կգա ժամանակը դրանք ամբողջ խստությամբ դրսեւորելու համար:

ՆԻԿՈԼԸ` ՈՐՊԵՍ ԿԵՂԾ ՔՐԻՍՏՈՆՅԱ, ԾԱՌԱՅՈՒՄ Է ՄԵՂՔԻՆ ՈՒ ՍԱՏԱՆԱՅԻՆ

Նիկոլը` որպես կեղծ քրիստոնյա, ծառայում է մեղքին ու Սատանային,  քրիստոնեությունից հեռու է գիգապարսեկներով, իսկ լայն հանրությանը հասկանալի կերպով՝ «ինչպես խոզը տուռնիկից»: Նա ուղղակի գործում է քրիստոնեության, մեր Եկեղեցու եւ հոգեւորականների դեմ: Այս ամենը նա եւս մեկ անգամ եւ ակնհայտ կերպով հոկտեմբերի 26-ին ապացուցեց Հովհաննավանքում:

Ապացուցեց կարգալույծ արված նախկին քահանայի՝ Ստեփան Ասատրյանի մատուցած հակաքրիստոնեական ու հակաեկեղեցական կեղծ պատարագը հովանավորելով, այդ սրբապղծությանն աջակցելով, իսկ ոչ պաշտոնապես, ստվերում այն կազմակերպելով:

Ապացուցել է Հայաստանի քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքի մեջ քննիչին եւ մի շարք ոստիկանների ներքաշելով (ոստիկանների պարագայում՝ նաեւ այլ հանցանքի...): Ապացուցել է` «նշխարը», հավանաբար խոզի չալաղաջի կամ ազդրի հետ շփոթելով, իր որկրամոլ բնույթին համապատասխան, ծամելով, ինչը կարելի է բացատրել քրիստոնեության եւ Եկեղեցու հետ նրա կապի բացակայությամբ, տգիտությամբ: Հավանաբար, նաեւ կատաղած է եղել, որ չնայած ողջ վարչական ռեսուրսի գործադրմանը, յուրայիններից մոտ 1000-ի չափ մարդ է հավաքվել Հովհաննավանքում` «պատարագին» մասնակցելու:

Նա, ով քրիստոնյա չէ, բայց իմանալով, գիտակցելով դա, կեղծավորաբար ու մեղք գործելով՝ ներկայանում է իբրեւ քրիստոնյա, Աստծուն չի ծառայում, այլ մեղքին ու Սատանային: Նա, ով իրականում չի սիրում ու պաշտում մեր Աստծուն՝ Հիսուս Քրիստոսին, բայց կեղծավորաբար ու մեղք գործելով ներկայանում է իբրեւ Նրան սիրող, պաշտող ու պաշտամունք մատուցում, մասնակցում կեղծ պատարագի՝ սրբապղծության, դարձյալ ծառայում է ոչ թե Աստծուն, այլ մեղքին ու Սատանային:

Նա, ով գործում է Աստծո երկրային տան՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ, դարձյալ ու դարձյալ մեղք է գործում ու ծառայում է ոչ թե Աստծուն, այլ մեղքին ու Սատանային, եւ, կարծում ենք, նաեւ նրանց է վերաբերելի Հովհաննեսի Ավետարանում ներկայացված Հիսուսի հետեւյալ ուղղակի խոսքը. «Դուք հօր կողմից սատանայի զաւակներ էք, եւ ձեր հօր ցանկութիւններն էք ուզում կատարել, թէեւ նա ի սկզբանէ մարդասպան էր եւ ճշմարտութեան մէջ չմնաց, որովհետեւ նրա մէջ ճշմարտութիւն չկար: Երբ որ նա սուտ խօսի, ինքն իրենից է խօսում, քանի որ նա սուտ է եւ ստի հայր» (Հովհաննեսի Ավետարան, 8.44): Եվս մեկ մեջբերում Հովհաննեսի Ավետարանից. «Եթէ Աստուած ձեր Հայրը լինէր, ինձ իրապէս կը սիրէիք...» (Հովհաննեսի Ավետարան, 8.42):

Վերը շարադրվածը վերաբերում է ինչպես Նիկոլին, այնպես էլ հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում նրա հետ կեղծ պատարագին մասնակցած Նիկոլի ոհմակի (չարախմբի) բոլոր անդամներին, որոնք այդ օրը Հայաստանում Սատանայի գերագույն գլխավոր ծառայի հետ միասին զարհուրելի մեղք են գործել:

Կեղծ պատարագին մասնակցածների կեղծ քրիստոնյա եւ Եկեղեցուց շա՜տ հեռու լինելը փաստվում է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանի կողմից ձախ ձեռքով խաչակնքելով, իրեն լրագրողի տված հարցին (Հայր մերը գիտե՞ք...) Նիկոլի չարախմբի անդամներից մեկի յուրօրինակ պատասխանով, որը գիտենալու դեպքում «այո» կասեր, բայց խայտառակվելուց խուսափելու համար «ոչ» էլ չի ասել, այլ ցուցամատն է տնկել երկինք, կարծես թե, լրագրողը հարցն Աստծուն պետք է տար կամ նիկոլականին տված հարցի պատասխանն Աստծուց ստանար: Նիկոլենց ընտանեկան թերթն էլ, ինչպես համացանցից տեղեկացա, Նիկոլի վերաբերյալ գրել է, թե գնացել է Հովհաննավանք` պատարագ լսելու, կարծես թե, պատարագը համերգ է կամ ինչ-որ մի շոու:

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ, որ այլևս կարիք չունի Մոսկվայի «բարեհաճության»,այնուհետ՝ ուղերձ է Թուրքիային և Արևմուտքին, որ արհեստածին Ադրբեջանն այլևս դուրս է ռուսական ազդեցության ուղեծրից.իրանագետFacebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերիՍանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներինԱդրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիներըՈւկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.ՎենսՈւմ գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարներըՈ՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցինԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձԱրևմտյան երկրները պատրաստվում են ՌԴ-ի դեմ կիբերհարձակումների․ Die WeltՊուտինը առաջարկել է Փաշինյանին քննարկել Հայաստանի սահմանները բացող նոր երթուղիների ստեղծումըԿցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Ձեր աջակցության համար.ՓաշինյանՌԴ-ն ու Հայաստանը լավ փաստաթղթեր են ստորագրել. ՊուտինՄեկնարկել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը (տեսանյութ)Ալիևը որոշել է Ռուսաստանի հետ հրապարակային առճակատման սրման ուղի ընտրել.Կիրիլ ԿաբանովՀայտնի է, թե ովքեր են առաջադրված «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում Տարածվում է կեղծ տեղեկություն, իբր կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում Ռազմական դրության պայմաններում Ուկրաինայում սկսել են նախապատրաստվել հնարավոր նախագահական ընտրություններին «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը Ադրբեջանում շարունակվում է արագացված տեմպերով.Ասադով

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված