ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն, Թրամփից հետո, հերքեց, որ ԱՄՆ-ն պատրաստվում է հարվածել Վենեսուելային
ՄիջազգայինԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն, Թրամփից հետո, հերքեց այն տեղեկությունները, որ ԱՄՆ-ն պատրաստվում է հարվածել Վենեսուելային։ Նա այս հայտարարությունն արեց՝ ի պատասխան Miami Herald-ի սոցիալական ցանցերում արված գրառման, որ ԱՄՆ-ն պատրաստվում է հարվածել Վենեսուելային։
«Ձեր «աղբյուրները», որոնք ենթադրաբար «տեղեկացված» են, խաբել են ձեզ՝ կեղծ լուրեր գրելու համար», - գրել է Մարկո Ռուբիոն։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ չի քննարկում Վենեսուելայի դեմ հարվածներ հասցնելը։
Մինչդեռ, ԱՄՆ բանակը պատրաստվում է Կարիբյան ավազանում գործողության, ըստ երկրի Հարավային հրամանատարության։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
