Գյումրին ձեր «Նիժնի Տաբրը» չէ, իսկ գյումրեցին՝ ձեր «Իվանը». Գաստրոլյորներ, զգույշ եղեք. Առուշանյան Հոկտեմբերյան «ասուպային անձրևը» գագաթնակետին կհասնի այս գիշեր Հոկտեմբերի 19-25 շաբաթվա ֆինանսական հորոսկոպ. որ նշանները կշահեն Միլանը որոշեց հետ չմնալ Փարիզից (Տեսանյութ) Ֆրանսիայում բողոքի ցույցերը չափազանց վատ նշան են Ուկրաինայի համար Լեգենդն ասում է, որ սա վատ նախանշան է Կատաստրոֆան մոտ է. Զելենսկու խորհրդական Թրամփը խոստացել է հակառուսական պատժամիջոցների «շատ լավ» լուծում «Փոքրիկ անշնորհակալ կեղտի կտոր». Թրամփի նախկին խորհրդականը Զելենսկու մասին Վաշինգտոնը ոչ պաշտոնական ուղիներով Թեհրանից թույլտվություն է խնդրել հարվածել Փիքաքս լեռանը

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՄԵԾ ՇՈՒՔՈՎ ՆՇՎԵՑ ՆՇԱՆԱՎՈՐ ԲԱՆԱՍՏԵՂԾ ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ 150-ԱՄՅԱԿԸ

Մշակութային

Հոկտեմբերի 30-ը, նշանավոր բանաստեղծ ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ /ՎԱՐՊԵՏԻ / ծննդյան օրն է, լրացավ հոբելյանական 150 - ամյակը։ Գյումրիում մեծ շուքով նշվեց մեծ բանաստեղծի տարեդարձը։ Iravunk. com - ի Շիրակի մարզի թղթակիցը ներկա է գտնվել։ Գյումրիի քաղաքապետարանի աշխատակիցներ, մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը, Ավետիք Իսահակյանի հուշատուն ֊թանգարանի տնօրեն Կարինե Վիրաբյանը, մշակույթի գործիչներ, մտավորականներ, աշակերտներ, ուսանողներ ծաղիկներ խոնարհեցին Վարպետի հուշարձանի մոտ, որը գտնվում է Թատերական հրապարակում։ Աշակերտներն ու ուսանողները ասմունքեցին մեծ բանաստեղծի ստեղծագործություններից։ Գյումրիում այս տարին ամբողջությամբ Իսահակյան է լինելու, մեծ բանաստեղծի ծննդյան հոբելյանի առթիվ։Մինչ ծննդյան օրը, միջոցառումներ կայացել էին ։ Նրա հուշատուն - թանգարանը մարդաշատ էր, այցելուներ կային տարբեր սերնդից ու հանրապետության տարբեր վայրերից։ Այս օրը նշանավորվեց միաժամանակ խորհրդանշական և նորարարական նախաձեռնություններով։ Տեղի ունեցավ այն, ինչին բոլորն էին երկար սպասում։ Աշխարհում առաջին VR պատմական քաղաքը արդեն պատրաստ է։ Սա ոչ միայն տեխնոլոգիական, այլև մշակութային մեծ ձեռքբերում է, պատմությունը վերակենդանացած է վիրտուալ իրականության մեջ։ Թանգարանի տնօրեն տիկին ԿԱՐԻՆԵ ՎԻՐԱԲՅԱՆԸ, Iravunk. com -ի Շիրակի մարզի թղթակցի հետ զրույցում նշեց. «Սա շատ մեծ ձեռքբերում եմ համարում, սրանով շատ մեծ այցելուներ կունենանք մեր թանգարանում, ընդ որում, մենք առաջինն ենք Գյումրիում, որ ունեցանք նման ձեռքբերում, մյուս թանգարաններում դեռ չկա։ Սրանով այցելուները վիրտուալ հարթակում այցելում են պատմական Անի քաղաք հենց մեծ բանաստեղծի հետ։Այս համագործակցությունը ևս մեկ վկայություն է, որ ժամանակակից տեխնոլոգիաներն ու պատմական ժառանգությունը կարող են միավորվել, ստեղծելով յուրահատուկ կրթական և մշակութային փորձառություն»։ Ավետիք Իսահակյանի հուշատուն֊ թանգարանին յուրահատուկ նվեր մատուցեց Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ ԱՇՈՏ ԶԱԼԻՆՅԱՆԸ, բյուրեղապակյա ստեղծագործություն Իսահակյանի դիմանկարով, նա նշեց, որ շուրջ 180 օր մանրակրկիտ մեծ աշխատանք է կատարել։Մեծ բանաստեղծի հոբելյանի առթիվ բազմաթիվ միջոցառումներ կայացան Գյումրիում, գրական երաժշտական միջոցառում և այլն։ Թանգարանի աշխատակիցները հյուրերին մատուցեցին հայկական ավանդական ղափամա, ինչպես նաև թոնրից նոր դուրս ելած լավաշ ու այլ համեղ ավանդական կերակուրներ։Մեծ բանաստեղծին նվիրված միջոցառումները կշարունակվեն ամբողջ տարվա ընթացքում։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ