ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԵԱ. ՆԱՐԵԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ
ՍպորտԱլբանիայի Դյուրես քաղաքում շարունակվող Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, ծնունդով Վանաձորից ՆԱՐԵԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ երկամարտի 338 կգ արդյունքով նվաճեց արծաթե մեդալ /150+188/։Պոկում վարժությունում հայ ծանրորդը առաջին մոտեցմամբ պոկեց 145 կգ, ապա 150 կգ ծանրաձողը։ Երկրորդ մոտեցմամբ Մկրտչյանը չկարողացավ բարձրացնել 155 կգ։ Հրում վարժությունում երիտասարդ ծանրորդը հաջողությամբ բարձրացրեց 185 կգ, ապա 188 կգ։ Երկրորդ մոտեցման համար մարզիչները պատվիրեցին 191 կգ, սակայն Մկրտչյանը չկարողացավ հրել, այս վարժությունում նա դարձավ փոքր արծաթե մեդալակիր։ Մեր երկրի մյուս ներկայացուցիչ ՄԱՐՏԻՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ, 79 կգ քաշային կարգում, պոկում վարժությունում անհաջող մոտեցումներ է ունեցել, հրում վարժությունում գլխավերևում պահել է 175 կգ ծանրաձողը, նա երրորդն է այս վարժությունում, նվաճել է փոքր արծաթե մեդալ։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
