Ֆուտբոլը չափազանց էմոցիոնալ սպորտաձև է՝ մի ակնթարթում ամեն ինչ կարող է փոխվել․ Xinjiang Hatire FC ակումբի գլխավոր մարզիչը՝ Տիգրան Բարսեղյանի խաղի մասին
ՍպորտՀՖՖ Հայաստանի ազգային հավաքականի տղաները ի՞նչ մարտավարական սխալներ են թույլ տալիս, որոնք, ըստ էության, թույլ չեն տալիս նրանց հասնել ցանկալի արդյունքի այս եւ հավաքականում տեղի ունեցող վերջին գործընթացների մասին փորձել ենք մասնագիտական գնահատական ստանալ հայազգի ֆուտբոլային մարզիչ, Sports Culture Football Academy - ի հիմնադիր տնօրեն Սիփան Պետրոսյանից, ով նկատեց․
-Սխալների մասով դժվարանում եմ գնահատական տալ, քանի որ թիմի ներսում չեմ և ամբողջությամբ տեղյակ չեմ իրավիճակից։ Այնուամենայնիվ, կարծում եմ՝ վստահ խաղը, միասնականությունը և վստահությունը միմյանց նկատմամբ կարող են հաջողության հասցնել նրանց։
- Հունգարիա-Հայաստան խաղի ընթացքում հավաքականի ավագ Տիգրան Բարսեղյանի արարքին ի՞նչ գնահատական կտաք։
- Ֆուտբոլը չափազանց էմոցիոնալ սպորտաձև է․ երբեմն մի ակնթարթում ամեն ինչ կարող է փոխվել։ Շատերը քննադատում են Տիգրան Բարսեղյանի արարքը, սակայն նրանց մեծ մասը երբևէ չեն եղել մարզադաշտում և չեն անցկացրել պրոֆեսիոնալ հանդիպում։ Խոսելը և քննադատելը միշտ էլ հեշտ է խաղադաշտից դուրս։ Ես նրա արարքը ճիշտ չեմ համարում՝ հատկապես այդքան կարևոր խաղում, բայց չեմ կարող նաև քննադատել, քանի որ հասկանում եմ, թե ինչպիսի լարվածություն և պատասխանատվություն է լինում նման պահերին։ Կցանկանայի, որ քննադատողները նախ իրենց հարցնեն՝ արդյոք իրենք երբևէ գտնվել են նման իրավիճակում և ունեն բավարար փորձ՝ դատելու որևէ մեկին։
-Ունե՞ք ազգային հավաքականում ֆավորիտ ֆուտբոլիստ, ում հետ եւ կապում եք հավաքականի հաջողությունները։
-Երիտասարդ սերունդը բոլորն էլ իմ ֆավորիտներն են, և հենց նրանց հետ եմ կապում մեր հավաքականի ապագայի հույսերը։ Իսկ եթե խոսենք հավաքականի պատմության ամենամեծ ֆավորիտի մասին, ապա դա, անկասկած, Հենրիխ Մխիթարյանն է, որը, ցավոք, այլևս չի հանդես գալիս ազգային թիմում։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

