Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին «Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում Աշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. Բարենց Բաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համար Կաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերին Լռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանին Ուկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)

«ԱԼԵՔՍԱՆԴՐՈՊՈԼԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ 2»-Ը ՄՆՈՒՄ Է ԱԿՏԻՎ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ

Վերլուծություն

 

Ե­թե Փա­շին­յա­նը ձեր­բա­կալ­վեր, ռուս­նե­րի օգ­նութ­յամբ պա­տե­րազմն ա­վե­լի շուտ կկանգ­նեց­վեր։ Այս մա­սին ա­սել է ԱԱԾ նախ­կին տնօ­րե­նի ժա­մա­նա­կա­վոր պաշ­տո­նա­կա­տար Մի­քա­յել Համ­բար­ձում­յա­նը։

«­Պա­տե­րազ­մը, պարզ էր, որ տա­նուլ էինք տա­լիս։ Ան­հաս­կա­նա­լի էր ինձ հա­մար՝ ին­չու չեն կանգ­նեց­վում պա­տե­րազ­մա­կան, մար­տա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րը, որն է ի­րա­կան նպա­տա­կը»,–­ ա­սել է Համ­բար­ձում­յա­նը՝ անդ­րա­դառ­նա­լով պաշ­տո­նից իր հե­ռա­նա­լու մա­սին հար­ցին։ 

ԱՐՑԱԽԻ ՀԱՅԱԹԱՓՈՒՄԻՑ ՄԻՆՉԵՎ «ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳՈՒԲԵՐՆԻԱ»

Ի­հար­կե, այս­տեղ կա մեկ կա­րե­ւոր հարց. Համ­բար­ձում­յա­նը ԱԱԾ տնօ­րե­նի ժա­մա­նա­կա­վոր պաշ­տո­նա­կա­տար է նշա­նակ­վել 2020 թվա­կա­նի հոկ­տեմ­բե­րի 8-ին` ԱԱԾ տնօ­րեն Ար­գիշ­տի Ք­յա­րամ­յա­նի պաշ­տո­նան­կութ­յու­նից հե­տո, ա­զատ­վել՝ նո­յեմ­բե­րի 7-ին։ Ըստ այդմ, ո՞վ էր լիա­զոր­ված` «Փա­շին­յա­նին ձեր­բա­կա­լել», ե­թե ոչ Համ­բար­ձում­յա­նի ղե­կա­վա­րած ԱԱԾ-ն: Ու­րեմն, ին­չո՞ւ դա չի ա­րել, որ հի­մա ինչ-որ ար­դա­րա­ցում­ներ է բե­րում: Հաշ­վի առ­նե­լով, որ իր ան­գոր­ծու­նեութ­յան հե­տե­ւանք­նե­րի հա­մար Համ­բար­ձում­յանն ան­ձամբ է պա­տաս­խա­նատ­վութ­յուն կրում: Կամ, ե­թե «Փա­շին­յա­նին ձեր­բա­կա­լե­լու» ի­րա­վա­կան հիմք չկար, այդ ին­չի՞ մա­սին է նա հի­մա խո­սում:

Բայց նաեւ այս կող­մից մո­տե­նանք: Համ­բար­ձում­յա­նը պաշ­տո­նա­վա­րել է հենց այն ժա­մա­նակ, երբ, իր պնդմամբ` «Պա­տե­րազ­մը, պարզ էր, որ տա­նուլ էինք տա­լիս», բայց կա­րե­լի էր «ռուս­նե­րի օգ­նութ­յամբ կանգ­նեց­նել»: Ըստ այդմ, խու­սա­փել զո­հե­րից, տա­րած­քա­յին նոր կո­րուստ­նե­րից: Ա­մե­նա­կա­րե­ւո­րը` Շու­շին կորց­նե­լուց: Դեռ մի կողմ թող­նենք, թե ԱԱԾ-ն­ այդ պա­հին ղե­կա­վա­րող անձն ին­չու ո­րե­ւէ բան չի ձեռ­նար­կել, այլ նո­րից փոր­ձենք մտա­ծել այն մա­սին, թե ին­չո՞ւ Փա­շին­յա­նի ղե­կա­վա­րած պե­տա­կան հա­մա­կար­գը չգնաց պա­տե­րազ­մը հրա­տապ կանգ­նեց­նե­լու ուղ­ղութ­յամբ: Չ­մո­ռա­նա­լով, որ այդ թե­ման ա­ռա­վել քան ակ­տո­ւալ էր դեռ այն ժա­մա­նակ, երբ քա­նիցս խոս­վեց բա­նակ­ցութ­յուն­նե­րի մա­սին եւ հե­տո ֆիքս­վեց, որ հենց Փա­շին­յանն է այս կամ այն պատ­ճա­ռա­բա­նութ­յամբ հրա­ժար­վել հրա­դա­դա­րի կոնկ­րետ սցե­նա­րից, շատ ա­վե­լի լավ պայ­ման­նե­րով, քան ու­նե­ցանք 2020թ.-ի նո­յեմ­բե­րի 9-ին: Այ­սինքն, մին­չեւ այն պա­հը, երբ ստեղծ­վեց հայ­կա­կան կող­մի հա­մար մի այն­պի­սի վատ­թա­րա­գույն ի­րո­ղութ­յուն, ո­րի պայ­ման­նե­րում Ա­լիե­ւը հան­գիստ կա­րող էր բլո­կա­դա­յի են­թար­կել Ար­ցա­խը, նոր հար­ձա­կում սկսել, ինչպես նաեւ «Զան­գե­զու­րի մի­ջան­ցքի» պա­հանջ դնել:

Ա­վե­լին, որ այդ ա­մե­նը հան­գեց­նե­լու է մի ի­րո­ղութ­յան, երբ, նո­րից Համ­բար­ձում­յա­նի գնա­հատ­մամբ, ում, ընդգ­ծենք, դժվար թե ո­րե­ւէ մե­կը մե­ղադ­րի տե­ղե­կաց­վա­ծութ­յան պա­կա­սի մեջ, կու­նե­նանք նման պատ­կեր` ե­թե Նի­կոլ Փա­շին­յա­նին հա­ջող­վի պահ­պա­նել իշ­խա­նութ­յու­նը մինչեւ 2026 թվա­կա­նը, Հա­յաս­տա­նը կա­րող է հայտն­վել Ադր­բե­ջա­նի ու­ղիղ ազ­դե­ցութ­յան տակ. «Սա չի նշա­նա­կում, որ գա­լու են մեզ մեր տնե­րում մոր­թեն։ Սա նշա­նա­կում է, որ փա­փուկ ու­ժի ճնշումն ա­վե­լի է սաստ­կա­նա­լու։ Սկս­վե­լու է այդ բա­րե­կա­մա­կան գոր­ծըն­թա­ցը, ո­րը ո­րոշ ժա­մա­նակ շա­րու­նակ­վե­լու է․ ադր­բե­ջան­ցի­ներ են գա­լու Հա­յաս­տան բնա­կութ­յան, ու­նե­նա­լու են ե­րաշ­խիք­ներ, եւ դա լի­նե­լու է պե­տա­կան մա­կար­դա­կով։ Բ­նակ­չութ­յան բա­լան­սը սկսե­լու է փոխ­վել, ադր­բե­ջան­ցի­ներն էլ ֆի­նան­սա­վոր­վե­լու են Ադր­բե­ջա­նի եւ Թուր­քիա­յի կող­մից։ Դե յու­րե՝ թղթի վրա, գու­ցե ո­րոշ ժա­մա­նակ պահ­պա­նենք ան­կա­խութ­յու­նը, բայց դե ֆակ­տո այն կկորց­նենք։ Մենք կդառ­նանք Ադր­բե­ջա­նի գու­բեր­նիա»:

Ու­րեմն, ին­չո՞ւ է Նի­կոլն այդ ուղ­ղութ­յամբ գնում. այս հար­ցի պա­տաս­խա­նը դեռ պա­տե­րազ­մի ժա­մա­նակ էլ էր տե­սա­նե­լի, բայց հի­մա էլ կա­րե­լի է կռա­հել, դա­տե­լով, օ­րի­նակ, փաս­տից, որ 44-օր­յա պատե­րազ­մի հան­գա­մանք­նե­րը պա­րզե­լուն կոչ­ված ԱԺ ժա­մա­նա­կա­վոր հանձ­նա­ժո­ղո­վի ու­սում­նա­սի­րութ­յուն­նե­րը, ո­րոնք պետք է հան­րութ­յա­նը բա­ցատ­րեին, թե ինչ տե­ղի ու­նե­ցավ եւ ում մեղ­քով, սար­քել են յոթ փա­կի տակ պահ­վող գաղտ­նիք: Բայց դա էլ են­թադ­րութ­յու­նն­երի տեղիք է տա­լիս. ու­րեմն` ին­չե՞ր չի կա­րո­ղա­ցել պար­տա­կել ՔՊ-ի վե­րահս­կո­ղութ­յամբ գոր­ծող հանձ­նա­ժո­ղո­վը, որ հի­մա ստիպ­ված են թաքց­նել, այն է` ի­րա­կան ու­սում­նա­սի­րութ­յուն­ներն ի՞նչ փաս­տեր ջրի ե­րես կհա­նեն: Բայց որ ներ­կա պա­հին ա­մե­նա­կա­րե­ւորն է, որ բխում է այս ա­մե­նից, դա այն հեր­թա­կան փաս­տարկն է, որ 44-օր­յա պա­տե­րազ­մից սկսած (ի­րա­կա­նում դրա­նից էլ ա­ռաջ) Հա­յաս­տա­նը մտցրել են մեկ շա­րու­նակ­վող գոր­ծըն­թա­ցի մեջ, որն այս պա­հին էլ ըն­թաց­քի մեջ է, եւ ո­րի ա­վար­տա­կան փու­լը Համ­բար­ձում­յա­նի ա­սած` «Ադր­բե­ջա­նի գու­բերնիան» է: Ըստ այդմ, երբ ներ­կա­յումս ՔՊ-ն դեմ է գնում ար­ցա­խա­հա­յութ­յա­նը հայ­րե­նիք վե­րա­դառ­նա­լու պա­հանջը Բաք­վին ներ­կա­յաց­նե­լուն, այն է՝ «օ­րի­նա­կա­նաց­նում» է արդ­բե­ջա­նա­կան ցե­ղաս­պա­նութ­յու­նը, դա եւս շատ պարզ ցու­ցադ­րութ­յուն է, որ հա­յա­թափ Ար­ցախ սկզբուն­քը, ո­րի գործ­նա­կան մեկ­նար­կը տրվեց 44-օր­յա պա­տե­րազ­մով, ըն­դա­մե­նը այդ ընդ­հան­րա­կան սցե­նա­րի՝ «Ադր­բե­ջա­նի գու­բեր­նիա» գա­ղա­փա­րի նախ­նա­կան փուլն էր, որն էլ հի­մա, «խա­ղա­ղութ­յան» ծած­կույ­թի տակ մո­տե­նում է եզ­րա­փա­կիչ փու­լին:

ՄՈՍԿՎԱՆ ԴԻՐՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՊՈՏԵՆՑԻԱԼ ՈՒՆԻ՞

Մ­յուս կող­մից էլ ա­սել, թե այս ամ­բող­ջա­կան սցե­նա­րը նոր բան է, դա էլ սխալ կլի­ներ: Վեր­ջին հաշ­վով, հայ ժո­ղո­վուր­դը տե­սել է Բա­թու­միի եւ Ա­լեք­սանդ­րո­պո­լի պայ­մա­նագ­րեր, ո­րոնք, ինչ­պես եւ ներ­կա­յիս ծրագր­վող թղթե­րը, նո­րից «հայ-թուր­քա­կան հա­վերժ բա­րե­կա­մութ­յան» մա­սին էին, միայն թե Հա­յաս­տա­նի վի­լա­յե­թաց­ված վի­ճա­կով: Ու ա­սել, թե դրանք էա­պես տար­բեր­վում են այն մտքե­րից, ո­րոնք Նի­կո­լը, օ­րի­նակ, ե­րեկ հեր­թա­կան ան­գամ հնչեց­րեց Փա­րի­զում՝ թուրք-ա­զե­րիա­կան տան­դե­մի հետ «հա­վերժ խա­ղա­ղութ­յան» թե­մա­յով, ան­լուրջ կլի­ներ: Ճիշտ է, այդ ա­մե­նին տրված է ժա­մա­նա­կա­կից փա­թե­թա­վո­րում, թե՝ մեզ հա­մար է լավ, ճա­նա­պարհ­ներ կբաց­վեն եւ այլն: Բայց բաց­վեն, որ ի՞նչ տա­նենք, այդ ո՞ր մի ապ­րան­քը, երբ հիմ­նա­կա­նում ռու­սա­կան շու­կա­յում ենք ապ­րանք վա­ճա­ռում: Իսկ բե­րե­լու շատ բան կա, թե­կու­զեւ՝ Թուր­քիա­յից, եւ դա նշա­նա­կում է տնտե­սա­կան ին­տեր­վեն­ցիա:

Ա­մեն դեպ­քում, Բա­թու­միի եւ Ա­լեք­սանդ­րոպո­լի պայ­մա­նագ­րերն այն ժա­մա­նակ օ­րա­կար­գից դուրս մղվե­ցին ոչ թե «հայ-թուր­քա­կան հա­վերժ բա­րե­կա­մութ­յան», կամ՝ «Ան­տա­նտի պե­տութ­յուն­նե­րը մե­նակ չեն թող­նի հայ ժո­ղովր­դին թուր­քա­կան վտան­գի ա­ռաջ» կեղծ լո­զունգ­նե­րի արդ­յուն­քում, այլ շատ պարզ պատ­ճա­ռով՝ ռուս­նե­րը կան­խե­ցին այդ պայ­մա­նագ­րե­րի հե­տա­գա ըն­թաց­քը: Ու ա­սել, թե դրա­նից 100 տա­րի անց ինչ-որ բան փոխ­վել է, պար­զա­պես հնա­րա­վոր չէ. է­լի «հայ-թուր­քա­կան» բա­րե­կա­մութ­յուն, Ան­տան­տի փո­խա­րեն ար­դեն ԵՄ-ն հայ ժո­ղովր­դին «մե­նակ չի թող­նի թուր­քա­կան վտան­գի ա­ռաջ» եւ այլն:

Այս պա­հին բա­ցա­կա­յո­ղը ռու­սա­կան գոր­ծոնն է, որն ըն­դա­մե­նը քա­ղա­քա­կան ե­րանգ­նե­րով է, այն էլ՝ ոչ լիար­ժեք ար­տա­հայտ­ված ու նաեւ ո­րո­շա­կի հար­ցա­կան­նե­րով: Այդ թվում՝ Ռու­սաս­տանն արդ­յոք պատ­րաստ­վո՞ւմ է լիար­ժե­քո­րեն վե­րա­դառ­նալ Հա­րա­վա­յին Կով­կաս, թե՞ ար­դեն գործ ու­նենք միան­գա­մայն այլ ըն­թաց­քի հետ: Դա­տե­լով Մոսկ­վա­յից ե­կող բա­զում պաշ­տո­նա­կան հայ­տա­րա­րութ­յուն­նե­րից, Ռու­սաս­տա­նի մտքով ան­գամ չի անց­նում թող­նել Հա­րա­վա­յին Կով­կա­սը: Այ­սինքն, այս­տեղ ա­մեն բան կախ­ված է առ­կա պո­տենց­իա­լից՝ կա այդ հնա­րա­վո­րութ­յու­նը, թե՝ ոչ, ու այս դեպ­քում ար­դեն խոս­քը բա­ցի քա­ղա­քա­կա­նից, ա­ռա­ջին հե­րի­թին ռազ­մա­կան հար­թութ­յու­նում է, ո­րը, ի­հար­կե, պետք է նաեւ տնտե­սա­կան հիմ­նա­վո­րում ու­նե­նա:

Ռազ­մա­կան պո­տենց­իա­լի ա­ռու­մով ՌԴ-ի մոտ այս պա­հին մո­տա­վո­րա­պես նման վի­ճակ է: Նախ, բա­նա­կը դեռ վե­րա­կազ­մա­վոր­ման փու­լում է: Բո­լոր հին մե­խա­նիզմ­նե­րը պար­զա­պես չէին գոր­ծում, հա­մա­կար­գում հսկա­յա­կան մասշ­տաբ­նե­րի էր հա­սել կո­ռուպ­ցիան եւ նման բա­ներ: Ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մը, ի­հար­կե, շատ բան է դեռ վե­րախմ­բագ­րում, սկսած բա­նա­կի ստրա­տե­գիա­կան եւ տակ­տի­կա­կան մա­կար­դա­կից, ռազ­մա­վա­րութ­յու­նից, վեր­ջաց­րած ­դեռ ԽՍՀՄ-ի ա­կունք­նե­րից ե­կող բա­նա­կի կազ­մա­վոր­ման մո­դե­լով, զին­վո­րա­կան տա­րաբ­նույթ կա­նո­նա­կար­գե­րով եւ այլն: Որ­քա՞ն ժա­մա­նակ այս փու­լը դեռ կպա­հան­ջի. ա­մեն դեպ­քում, ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մը պա­հան­ջում է մաք­սի­մալ ա­րա­գութ­յուն, եւ բա­զում հար­ցե­րով տե­ղա­շար­ժեր ար­դեն ակն­հայ­տո­րեն կան: Ին­չի մա­սին է խո­սում նաեւ պա­տե­րազ­մի ներ­կա ըն­թաց­քը, ո­րը, դեռ առ­կա մի շարք հար­ցա­կան­նե­րով հան­դերձ, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, ռուս­նե­րի հա­մար բա­վա­կա­նին լուրջ դրա­կան դի­նա­մի­կա­յի մեջ է: Նոր ի­րո­ղութ­յու­ննե­րին հա­մա­պա­տաս­խան, փոխ­վում է նաեւ սպա­ռա­զի­նութ­յու­նը: Օ­րի­նակ­նե­րից են այն­պի­սի նոր զո­րա­տե­սակ­ներ, ինչ­պի­սիք են ա­նօ­դա­չու­նե­րը: Ստ­րա­տե­գիա­կան ի­մաս­տով էլ՝ ռուս­նե­րը ներ­կա­յաց­րին հա­մար­ժե­քը չու­նե­ցող զի­նա­տե­սակ­ներ, այդ թվում՝ մի­ջու­կա­յին շար­ժի­չով ա­ռա­ջին հրթի­ռը՝ «Բու­րե­վեստ­նի­կը», եւ նա­խօ­րեին էլ հայ­տա­րար­վեց ստորջր­յա ա­նօ­դա­չո­ւի՝ «Պո­սեյ­դո­նի» վերջ­նա­կան փոր­ձար­կում­նե­րի մա­սին, էլ չա­սած հի­պեր­ձայ­նա­յին տեխ­նի­կա­յի մա­սին: Ի­հար­կե, այս դեպ­քում կա նաեւ այն հար­ցը, թե մի­ջու­կա­յին լիցք կրե­լու ու­նակ այս տեխ­նո­լո­գիա­նե­րը եր­բե­ւէ կկի­րառ­վե՞ն, հաշ­վի առ­նե­լով, որ ա­ռանց դրանց էլ մի­ջու­կա­յին զեն­քի ո­լոր­տում հիմ­նա­կան ա­ռա­ջա­տար­նե­րից էին: Բայց կա նաեւ ռազ­մա­կան բա­լանս հաս­կա­ցութ­յու­նը, եւ երբ այն շեղ­վում է ռուս­նե­րի կող­մը, իսկ նո­րա­գույն զի­նա­տե­սակ­նե­րը հենց դա են ցույց տա­լիս, ա­պա այդ փո­փո­խութ­յու­նը չի կա­րող նաեւ քա­ղա­քա­կան հար­թութ­յու­նում իր ազ­դե­ցութ­յու­նը չու­նե­նա: Վեր­ջին հաշ­վով, կա­րե­լի է հի­շել, թե չի­նա­կան ըն­դա­մե­նը մեկ կա­ռա­վար­վող օ­դա­պա­րիկն ինչ ա­ժիո­տաժ ա­ռա­ջաց­րեց ԱՄՆ-ում, եւ դա ազ­դակ է, որ օ­րե­րով թռչե­լու ու­նակ «Բու­րե­վեստ­նի­կից» ռեակ­ցիան հաս­տատ ա­վե­լի պա­կաս չի կա­րող լի­նել:

Ու ստաց­վում է պատ­կեր, երբ բա­ցի դիր­քե­րը վե­րա­կանգ­նե­լու քա­ղա­քա­կան ցան­կութ­յու­նից, ռուս­նե­րը նաեւ դրա ռազ­մա­կան պո­տենց­իալն ու­նեն: Իսկ մնա­ցա­ծը, ի­հար­կե, շա­րու­նա­կում է կախ­ված մնալ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մից:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտությունԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ «WONDERLAND» Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո ՈւնանյանինՈւկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել էՍանկտ Պետերբուրգում ընթանում է ունենում Բարձրագույն Եվրասիական խորհրդի նիստըԱյսօր Գարեգին Նժդեհի հիշատակի օրն էՄակրոնը «գցո՞ւմ» է Եվրոպային, թե՞ նոր հանձնարարություն է ստացելԲրոնզից գոհ եմ, սակայն գիտակցում եմ, որ կարող էի հասնել ավելիին. ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆ«Աթաթուրքից հետո խոշոր հաղթանակը»․ Էրդողանը որոշել է՝ ով է Հայոց հաջորդ Կաթողիկոսը․ թուրքական խոշոր ԶԼՄ-ների արձագանքըԱշխատանքային այցով ժամանեցի ՌԴ՝ Սանկտ Պետերբուրգ. Փաշինյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված