Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին «Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում Աշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. Բարենց Բաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համար Կաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերին Լռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանին Ուկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)

Սիմոնյանի երեք ինները

Սպորտ

Թեև հայկական ֆուտբոլն այսօր անկում է ապրում և անբավարար արդյունքներ է ցուցաբերում, բայց ֆուտբոլի մեր երկրպագուները հպարտության լուրջ առիթ ունեն, քանի որ ողջ համաշխարհային ֆուտբոլում այսօր ապրող ամենահարգված ու հեղինակավոր մարդը ականավոր ֆուտբոլիստ, հաջող մարզիչ, փորձառու պաշտոնյա և մեր հայրենակից Նիկիտա Պողոսի Սիմոնյանն է։ Ինչպես ինքն է իրեն անվանում, Մկրտիչ Սիմոնյան՝ Պողոս Մկրտիչի և Վարսենիկ Հակոբի Սիմոնյանների որդին, և այսօր էլ մեծ հարգանք է վայելում, բարձր է պահում արժանավոր հայի անունը և շարունակում է աշխատել ի շահ ֆուտբոլի։

2025 թվականի հոկտեմբերի 12-ին Նիկիտա Սիմոնյանը դարձավ 99 տարեկան։ Խորհրդանշական ամսաթիվ է՝ հաշվի առնելով այն, որ Սիմոնյանն իր ողջ ֆուտբոլային կարիերան Մոսկվայի «Սպարտակում» և ԽՍՀՄ հավաքականում հանդես է եկել 9 համարի ներքո։ Այլ խոսքով՝ հոկտեմբերին ողջ ֆուտբոլային աշխարհը նշեց Նիկիտա Սիմոնյանի երեք ինները։

Եվ ոչ միայն ֆուտբոլային աշխարհը: Այս նշանակալի օրվա նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը հրամանագիր ստորագրեց Նիկիտա Պողոսի Սիմոնյանին Ռուսաստանի Դաշնության աշխատանքի հերոսի կոչում շնորհելու մասին։ Նիկիտա Սիմոնյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորանքներ ստացավ ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի նախագահներից, շատ երկրների ղեկավարներից և մեծ թվով նշանավոր ֆուտբոլիստներից։

Երևանի «Արարատի» վետերանները նույնպես հետ չմնացին, որոնք հեռավոր 1973 թվականին Նիկիտա Սիմոնյանի գլխավորությամբ գրանցեցին ոսկե դուբլ, հաղթեցին Խորհրդային Միության առաջնությունում և գավաթի համար խաղում՝ ընդմիշտ գրելով իրենց անունները հայկական սպորտի պատմության մեջ։ Հայկական ֆուտբոլի վետերանները թռան Մոսկվա՝ անձամբ շնորհավորելու իրենց սիրելի մարզչին և խմելու նրա առողջության կենացը։

 Ցավոք, լեգենդար «Արարատ-73»-ից շատ խաղացողներ այլևս մեզ հետ չեն, իսկ միասին հավաքվելն ավելի ու ավելի է դժվարանում։ Ավելի թանկ են այդ հազվադեպ հանդիպումները, որոնց  սրտատրոփ սպասում է Նիկիտա Սիմոնյանը։

Դժվար է բառերով նկարագրել, թե որքան ջերմ ու հուզիչ անցավ այս հանդիպումը Մոսկվայի պատկառելի ռեստորաններից մեկում։ Առավել ևս, որ շնորհավորանքներին միացավ ևս մեկ ականավոր մարզիկ և լեգենդար անձնավորություն՝ Շավարշ Կարապետյանը, որի ընկերությունը աստղային «Արարատի» հետ 50 տարուց ավել է։

Խորհրդանշական է, որ տոնական սեղանը զարդարված էր ոչ միայն հայկական ազգային ուտեստներով, այլև խորհրդահայ «Արարատ» կոչվող կոնյակի մի քանի շշերով, որոնցով մեր ֆուտբոլիստները նշում էին իրենց հաղթանակները անցյալ դարի հեռավոր 70-ականներին։ Միջոցառման յուրաքանչյուր մասնակից խոսք ասաց։ «Արարատի» վետերաններ Էդուարդ Մարկարովը, Սերգեյ Բոնդարենկոն, Նորայր Մեսրոպյանը, Նազար Պետրոսյանը, Սամվել Պետրոսյանը և Ալբերտ Սարգսյանը գեղեցիկ կենացներով շնորհավորեցին Նիկիտա Պավլովիչին և վերհիշեցին այն հաղթանակները, որոնք չէին լինի առանց մարզչի իմաստուն խորհուրդների։

Նրանց միացան խորհրդային հայտնի ֆուտբոլիստներ Եվգենի Լովչևը և Ալեքսանդր Տարխանովը, ինչպես նաև հայտնի մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը, որն ուղիղ ռեպորտաժ վարեց 1973 թվականի ԽՍՀՄ գավաթի այդ նշանավոր եզրափակչից։ Լեգենդար Շավարշ Վլադիմիրի Կարապետյանը բազում ջերմ խոսքեր հղեց ֆուտբոլիստներին ու շնորհավորեց Նիկիտա Սիմոնյանին։ Բարեկամները բաժանվեցին ժպիտով և արցունքն աչքերին։ Համոզված եմ, որ այս հանդիպումը շատ դրական զգացմունքներ նվիրեց և երկարացրեց մեր հոբելյարի կյանքը, որը հաջորդ տարի պետք է տոնի իր հոբելյանական հարյուրամյակը։

Այս ջերմ, ընկերական և հիշարժան հանդիրումը ամենաբարձր մակարդակով կազմակերպել էր հայտնի գործարար, ֆուտբոլի մեծ երկրպագու և գիտակ, ֆուտբոլի վետերանների բարեկամ Արթուր Սողոմոնյանը։

Լուսանկարները ստորեվ․ 

Հայկական ֆուտբոլի վետերաններն ու ընկերները եկել էին շնորհավորելու Նիկիտա Սիմոնյանին և խմելու նրա առողջության կենացը

Նիկիտա Սիմոնյանը և Շավարշ Կարապետյանը

Արթուր Սողոմոնյանը (աջից) հայտնի ֆուտբոլիստների հետ

Ձախից աջ՝ Էդուարդ Մարկարով, Եվգենի Լովչև և Ալեքսանդր Տարխանով

Արթուր Սողոմոնյանը շնորհավորում է Նիկիտա Սիմոնյանին ծննդյան օրվա առթիվ

Նիկիտա Սիմոնյանը գրոհի ժամանակ

Այս տարվա նոյեմբերի 9-ին լրանում է Երևանի «Արարատի» կազմում անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիր, 1973 թվականի ԽՍՀՄ չեմպիոն, 1973 և 1975 թվականների ԽՍՀՄ գավաթակիր, ԽՍՀՄ 1971 և 1976 առաջնությունների արծաթե մեդալակիր, հայկական ֆուտբոլի պատմության մեջ մեծ ավանդ ներդրած հայտնի ֆուտբոլիստ Սերգեյ Նիկոլաևիչ Բոնդարենկոյի 77-ամյակը։

Հատկանշական է, որ Սերգեյ Բոնդարենկոն իր ողջ ֆուտբոլային կարիերան անցկացրել է 7 համարի ներքո: Այնպես որ՝ այս տարի ևս մեկ նշանակալից ամսաթիվ կա՝ Սերգեյ Բոնդարենկոյի երեք յոթերը:

«Նոև կովչեգ» թերթի խմբագրությունը սրտանց շնորհավորում է Սերգեյ Նիկոլաևիչին ծննդյան օրվա առթիվ։

Մաղթում ենք նրան քաջառողջություն, հաջողություններ, բարեկեցություն նրա ողջ հրաշալի ընտանիքին, ինչպես նաև կյանքի երկար ու երջանիկ տարիներ:

Ծնունդդ շնորհավոր, ֆուտբոլի բոլոր հայ երկրպագուների սիրելի, լեգենդար Սերգեյ Բոնդարենկո։

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտությունԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ «WONDERLAND» Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո ՈւնանյանինՈւկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել էՍանկտ Պետերբուրգում ընթանում է ունենում Բարձրագույն Եվրասիական խորհրդի նիստըԱյսօր Գարեգին Նժդեհի հիշատակի օրն էՄակրոնը «գցո՞ւմ» է Եվրոպային, թե՞ նոր հանձնարարություն է ստացելԲրոնզից գոհ եմ, սակայն գիտակցում եմ, որ կարող էի հասնել ավելիին. ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆ«Աթաթուրքից հետո խոշոր հաղթանակը»․ Էրդողանը որոշել է՝ ով է Հայոց հաջորդ Կաթողիկոսը․ թուրքական խոշոր ԶԼՄ-ների արձագանքըԱշխատանքային այցով ժամանեցի ՌԴ՝ Սանկտ Պետերբուրգ. Փաշինյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված