Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

«Պորտուն» հետաքրքրված է Նաիր Տիկնիզյանի ծառայություններով. գործակալ

Սպորտ

 

Հայաստանի ազգային հավաքականի և սերբական «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի գործակալը՝ Ալեքսանդր Կլյուևը խոսել է հայ ֆուտբոլիստի ապագայի վերաբերյալ ծրագրերի մասին.

«Որո՞նք են Նաիրի նպատակները «Ցրվենայում»։ Նրա նպատակներն են փորձ ձեռք բերել, եվրոպական ֆուտբոլին հարմարվել և, իհարկե, առաջ շարժվել։ «Ցրվենան» լուրջ ակումբ է, որը քրտնաջան աշխատում է խաղացողներ վաճառելու ուղղությամբ, ինչպես ցույց տվեցին այս ամռանը։

«Պորտուի» սկաուտները ներկա էին Եվրոպա լիգայի խմբային փուլի «Ցրվենա Զվեզդա» – «Բրագա» խաղին։ Նաիրը շատ լավ տեսք ուներ դրանից առաջ կայացած «Պորտուի» դեմ խաղում, և հենց այդ ժամանակ էլ նրանք հետաքրքրվեցին նրա թեկնածությամբ»,- ասել է Կլյուևը РБ Спорт-ի հետ զրույցում։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ