Իրանը ՀՀ-ում նոր դեսպան ունի
ՀասարակությունԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ Իրանը Հայաստանում նոր դեսպան է նշանակվել Խալիլ Շիրղոլամիին։ Այդ մասին հաղորդում է իրանական IRNA գործակալությունը։ Հայաստանում Իրանի նախորդ դեսպան Մեհդի Սոբհանին վերջերս է ավարտել իր դիվանագիտական առաքելությունը։
Խալիլ Շիրղոլամին ներկայումս Իրանի արտաքին գործերի նախարարության քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավարի հետազոտությունների և ուսումնասիրությունների գծով տեղակալն է։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝