Առաջիկայում նախատեսում ենք քննարկումներ և կլոր սեղաններ՝ օդի աղտոտվածության խնդրի վերաբերյալ. Դանիելյան Խնդրում ենք Վեհափառ Հայրապետին, որ անհողդողդ և անսասան մնա. Միքայել սրբազանի նամակը հիվանդանոցից Կճոյանի հետապնդող ստվերը. Ալիսա Գեւորգյան Դավիթ Համբարձումյանի ազատազրկումը քաղաքական հաշվեհարդար է. ՀՀԿ ԵԿ Մասիսի երիտասարդների ակցիան Համբարձումյանի դատավճռի դեմ ներկայացված բողոքը մակագրվել է դատավորների, որոնց մասին չկա ինֆորմացիա Անխափան աշխատանք եւ անձնական երջանկություն հարգելի գործընկեր Ռուսական ուժերը նոր ճակա՞տ են բացում Վրաստանն ու Ադրբեջանը քննարկել է նոր անցակետի կառուցման հարցը Ուկրաինան կրիտիկական կախվածություն ունի ԱՄՆ-ից.Կիրիլ Բուդանով Կիրկորովը արձագանքել է Պուգաչովայի խոսքերին

Այս ընտրությունները պետք է վերաբերվեն Վաղարշապատի և վաղարշապատցու խնդիրների վեր հանմանն ու դրանց լուծմանը, այլ ոչ թե վերածվեն քաղաքական հաշվեհարդարների հարթակի. Վահրամ Ազատյան

Ներքաղաքական

Վաղարշապատը՝ հայ ժողովրդի հոգեւոր ու պատմական սրտի զարկերակը, այսօր կանգնած է նոր ընտրության առաջ․ ընտրություն ոչ միայն քաղաքական, այլ՝ արժեքային, բարոյական եւ զարգացման ուղու։ Այս կարեւոր հանգրվանում քաղաքին իր տեսլականը, իր հավատը եւ իր պատասխանատվությունը ներկայացնում է «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության քաղաքապետի թեկնածու ՎԱՀՐԱՄ ԱԶԱՏՅԱՆԸ:

Ազատ ու հստակ խոսքի, արդարության եւ մասնագիտական պատասխանատվության կողմնակից Վահրամ Ազատյանը հանդես է գալիս ոչ թե իշխանության, այլ համայնքի վստահության համար։ Նրա համոզմամբ՝ Վաղարշապատը պետք է դուրս գա քաղաքական պայքարների ստվերից եւ վերածվի ազգային ինքնության, մշակույթի ու քաղաքակրթության իրական կենտրոնի։ «Իրավունք»-ի հետ զրույցում նա մանրամասն ներկայացնում է իր ծրագրային նպատակները՝ համայնքային կառավարման առողջացումից մինչեւ Վաղարշապատին հատուկ իրավական կարգավիճակ տալու նախաձեռնությունը։ Նա խոսում է արդարության, վստահության եւ արժանապատվության մասին՝ որպես այն հիմքերի, որոնց վրա պիտի կառուցվի վաղվա Վաղարշապատը։

«ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԱՐԴԱՎԱՆՔՆԵՐԻ ՄԵՋ ԵՐԲԵՔ ՉԻ ԵՂԵԼ

- Պարոն Ազատյան, թերեւս սկսենք նրանից, ինչո՞ւ հենց «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն։
 
- «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունը քաղաքական դաշտում այն ընդդիմադիր ուժն է, որն այս քաղաքական խարդավանքների մեջ երբևէ չի դավաճանել իր սկզբունքներին, ավելին՝ Ազատ Դեմոկրատների գաղափարներն ու մոտեցումներն ինձ համար լիովին ընդունելի և հոգեհարազատ են։

- Դուք, Հանրային հեռուստաընկերության եթերով հեռարձակվող «Մեծ բանավեճ» հաղորդման եթերում մասնավորապես նշել եք.«Մենք ոչ ընդդիմադիր ենք, ոչ իշխանություն՝ մենք համայնքն ենք ներկայացնում»։ Ընդգծելով, որ Ձեր գերնպատակն է, որ Վաղարշապատը իրապես հոգեւոր կենտրոնի վերածվի։ Կնանրանասնե՞ք խնդրեմ Ձեր այս հիմնաքարային խնդրի քայլերի հաջորդականությունը։

- Որպես ընդդիմադիր դաշտում հանդես եկող թիմ, միևնույն ժամանակ մեր դիրքորոշումն այն է, որ Վաղարշապատը չպիտի դարձնել քաղաքական բախումների թատերաբեմ,որտեղ անտեսվում է վաղարշապատցու շահը և առաջնային պլան է մղվում քաղաքական ուժերի նեղ քաղաքական շահերը։ Այս ընտրությունները պետք է վերաբերվեն Վաղարշապատի և վաղարշապատցու խնդիրների վեր հանմանն ու դրանց լուծմանը, այլ ոչ թե վերածվեն քաղաքական հաշվեհարդարների հարթակի։
Ինչ վերաբերում է Վաղարշապատը հոգևոր կենտրոնի վերածելուն, մենք հստակ մեր ծրագրում նշել ենք, որ Վաղարշապատը, լինելով հայկական ինքնության և քաղաքակրթության խորհրդանիշ, պետք է աշխարհին ներկայացնել, որպես մշակույթի, հավատի, քաղաքակրթության առանձնահատուկ կենտրոն։ Իսկ Էջմիածինը որպես բրենդ պետք է միավորի մշակութային տուրիզմը, տեղական արտադրանքը, ճարտարապետությունը և ժամանակակից քաղաքային ոճը։ Հոգևոր, մշակութային և պատմական տեսանկյունից ունենալով համազգային նշանակություն՝ Էջմիածինը պետք է ստանա հատուկ իրավական կարգավիճակ՝ որպես հոգևոր մայրաքաղաք։ Այդ կարգավիճակը պետք է նաև արտացոլվի պետական կառավարման մեջ՝ ապահովելով լրացուցիչ ֆինանսավորում, ծրագրային աջակցություն և ներդրումներ։ Էջմիածինը պարզապես քաղաք կամ համայնքային կենտրոն չէ, այն համահայկական արժեք է։

ԿԱՆ ՓՈՐՁԵՐ ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ, ԲԱՅՑ...

 - Պարոն Ազատյան, վաղարշապատցիները փաստում են, որ եթե արդար եւ թափանցիկ ընտրություններ լինեն, ապա Ձեր հաղթանակը կասկածից վեր է։ Սակայն, մենք տեսնում ենք, որ իշխող ուժի թեկնածուի համար նախ քարոզարշավը մեկնարկել էր սահմանված ժամկետներից շուտ, իսկ այժմ ամեն բան արվում է ոչ մրցակցային քարոզչություն ապահովելու համար։ Այս պայմաններում ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը։

- Մենք, բնականաբար, չունենք վարչական ռեսուրս, և չենք էլ պայքարում վարչական ռեսուրսների համար, այլ պայքարում ենք վաղարշապատցիների վստահության համար։ Եվ այդ վստահությունն արդեն կա։ Այո՛, կան փորձեր խաղի կանոնները փոխելու և քաղաքակիրթ ընտրապայքարի դաշտից դուրս հանելու,  բայց մարդիկ տեսնում են, թե ով է իրական ծրագրեր ներկայացնում և աշխատում համայնքին ծառայելու համար։ Վաղարշապատցիների աջակցությունը մեր ամենամեծ ռեսուրսն է, և այդ ռեսուրսը շատ ավելի ուժեղ է, քան ցանկացած իշխանական լծակ։ Մենք վաղարշապատցիների վստահության քվեն ծառայեցնելու ենք ոչ թե համայնքը քաղաքական անօգուտ վեճերի հարթակ դարձնելուն, այլ այդ վստահությամբ սպասարկելու ենք համայնքի բնակիչների շահերը։

- Ընտրվելու դեպքում Ձեր թվարկած հիմնական խնդիրրներից, որն՞ է լինելու առաջին խնդիրը, որ առաջնահերթ կերպով եք ստանձն առնելու լուծելու։

- Առաջինը՝ համայնքի կառավարման համակարգի առողջացումն է։
Մենք ստեղծելու ենք թափանցիկ, վերահսկելի և հաշվետու կառավարում, որտեղ որոշումները կայացվում են ոչ թե փակ գրասենյակներում, այլ քաղաքացիների շահերից ելնելով։ Երբ համակարգը սկսում է աշխատել ճշգրտությամբ, մնացած ոլորտները շատ արագ շարժվում են առաջ։
Ես ուզում եմ, որ վաղարշապատցին համայնքապետարան մտնելիս զգա ոչ թե հոգնածություն, այլ հոգատարության։
Քաղաքացին իրավունք ունի իր հարցը լուծել առավելագույնը մեկ այցելությամբ, առանց ավելորդ դռներ թակելու ու միջանցքներով կորելու։
Արդյունավետ կառավարումը պիտի ծառայի քաղաքացուն, ոչ թե քաղաքացուն ստիպի հարմարվել։
Վաղարշապատը լինելու է համայնք, որտեղ յուրաքանչյուր մարդ իրեն զգում է սեփականատեր, ոչ թե խնդրանքով մոտեցող։
Այս փոփոխությունները վաղարշապատցին զգալու է հենց առաջին օրվանից։ Անմիջապես կսկսվեն համայնքի բոլոր բնակավայրերի մաքրության, լուսավորության, ճանապարհների, միջդաշտային ճանապարհների ու բակերի բարելավման ծրագրերը։ Համայնքը պիտի դառնա հարմար իր յուրքանչյուր բնակչի համար։

ՄԵՐ ՔՎԵՆԵՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌԵՒՏՐԻ ԱՌԱՐԿԱ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԴԱՌՆԱԼ

- Պարոն Ազատյան, Դուք Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ առաջադրվել եք հաղթանակի վստահությամբ եւ, որ որեւէ ուժի հետ չեք տեսնում միավորում։ Այնուամենայնիվ, եթե ընտրությունների արդյունքները այնպիսի պատկեր արձանագրեն, որ Ձեր միավորումը իշխող ուժի հետ լինի հրամայական , որն՞ է լինելու Ձեր որոշումը։

- Միավորման մասին այդ կեղծ տեղեկատվությունը տարածում են և՛ իշխանականները, և՛ որոշ վայ ընդդիմադիրներ, բայց ես ասել եմ բազմիցս և հիմա էլ կրկնում եմ, որ դա բացառվում է: Մեր վստահության քվեները քաղաքական առևտրի առարկա չեն կարող դառնալ։ Մենք գալիս ենք ոչ թե լոկ իշխանություն վերցնելու, այլ հստակ պատասխանատվություն վերցնելու մեր համայնքի ներկան և վաղվա օրը բարեկեցիկ և զարգացած դարձնելու համար։

ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ԵՆՔ ՄԵՐ ՀԱՄԱՅՆՔԸ ՄԻԱՍԻՆ

- Եվ վերջում, Ձեր թույլտվությամբ փորձենք մի քանի բլից հարցերի միջոցով հանրության համար բացահայտենք Ձեր Մարդ տեսակը…Սկզբունք, որ երբեք չեք դավաճանի: 

- Ես երբեք չեմ դավաճանի իմ խոսք:

- Ձեր կյանքի «կարմիր գիծը»:

- Անարդարությունը

- Ծնողներից ստացած պատգամը, որը Ձեր կյանքի ուղենիշն է դարձել:

-Մի՛ վախեցիր դժվար ճանապարհից։


- ⁠Ձեր խոսքը իրենց քվեն Ձեզ վստահող վաղարշապատցիներին:

- Վաղարշապատը եղել է ու կմնա հայկական պետականության և ինքնության սյուներից մեկը, և մենք իրավունք չունենք ընդունելու միջակությունը որպես նորմ։
Ես այստեղ եմ՝ ոչ թե պաշտոնի, ոչ թե քաղաքական հաշվարկի, այլ՝ վերականգնելու Վաղարշապատի ուժը, իր դիրքն ու իր խոսքը։
Ես դատարկ խոստումներ չեմ տալիս․ ես պահանջներ եմ դնում՝ նախ իմ թիմի, ապա՝ համակարգի առջև։ Պահանջ՝ թափանցիկության, արդարության, մասնագիտական պատասխանատվության։
Իշխանությունը չի տրվում, այն վաստակվում է քաղաքացու վստահությամբ, և մենք պատրաստ ենք այդ վստահությունը ծառայեցնել ի շահ յուրաքանչյուր վաղարշապատցու։
Մենք միասին վերջ ենք դնելու անտարբերությանը։ Մենք միասին փոխելու ենք կառավարման որակը։ Եվ մենք միասին վերադառնալու ենք այն բարձրությանը, որտեղ Վաղարշապատը միշտ եղել է՝ հպարտ, արժանապատիվ և հզոր։ Մենք կառուցելու ենք մեր համայնքը միասին՝ հոգով ու սրտով։

 

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ ՎԱՀՐԱՄ ԱԶԱՏՅԱՆԻ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻՑ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Առաջիկայում նախատեսում ենք քննարկումներ և կլոր սեղաններ՝ օդի աղտոտվածության խնդրի վերաբերյալ. Դանիելյան Խնդրում ենք Վեհափառ Հայրապետին, որ անհողդողդ և անսասան մնա. Միքայել սրբազանի նամակը հիվանդանոցիցԿճոյանի հետապնդող ստվերը. Ալիսա ԳեւորգյանԴավիթ Համբարձումյանի ազատազրկումը քաղաքական հաշվեհարդար է. ՀՀԿ ԵԿ Մասիսի երիտասարդների ակցիանՁանձրալի երեսառած երեխա․ Փիմբլեթը կրկին կոշտ է արտահայտվել Ծառուկյանի հասցեինԳյումրու Սուրբ Յոթ Վերք Եկեղեցում պատարագ մատուցվեց, աղոթք բարձրացվեցՀամբարձումյանի դատավճռի դեմ ներկայացված բողոքը մակագրվել է դատավորների, որոնց մասին չկա ինֆորմացիաՔՊ֊ն հարգող, կարգալույծ եղած սարկավագը նիկոլականներին քլնգող գրառում է կատարելԱնխափան աշխատանք եւ անձնական երջանկություն հարգելի գործընկերՌուսական ուժերը նոր ճակա՞տ են բացումՈւկրաինան 90 միլիարդ եվրոն կվերադարձնի ԵՄ-ին միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը վճարի փոխհատուցումՖրանսիան հրաժարվել է հյուրընկալել «Մանկական Եվրատեսիլ»-ը՝ ֆինանսական պատճառներովՎրաստանն ու Ադրբեջանը քննարկել է նոր անցակետի կառուցման հարցըԱրագածոտնի թեմի եկեղեցիներում կիրակնօրյա պատարագներ կմատուցվեն․ ժամանակացույցՈւկրաինան կրիտիկական կախվածություն ունի ԱՄՆ-ից.Կիրիլ ԲուդանովԿիրկորովը արձագանքել է Պուգաչովայի խոսքերինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարևոր ազդանշան է հղել ԱրևմուտքինԻնչպես է կեղծվել Եզրաս Սրբազանի մասին КГБ-ի տեղեկանքը. Գեղամ Մանուկյան Եգիպտոսի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել ուկրաինական ճգնաժամի լուծման ջանքերին ՆԱՏՕ-ում հույս ունեն հաջորդ տարի համաձայնեցնել ՀՀ-ի հետ նոր գործընկերության շրջանակային փաստաթուղթը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված