Հայազգի ֆուտբոլային մարզիչը ստանձնել է Չինաստանի ֆուտզալի բարձրագույն լիգայի Xinjiang Hatire FC ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը
Սպորտ«Իրավունքի» տեղեկություններով հայազգի ֆուտբոլային մարզիչ, Sports Culture Football Academy - ի հիմնադիր տնօրեն Սիփան Պետրոսյանը այլեւս հանդես է գալու որպես Չինաստանի ֆուտզալի բարձրագույն լիգայի «Շինջյան Հատիրա» Xinjiang Hatire FC ակումբի գլխավոր մարզիչ՝ ղեկավարելով թիմը ընթացիկ մրցաշրջանի վերջին չորս խաղերում։
Մեր տեղեկությունը հաստատեց հայտնի ֆուտբոլային մարզիչը, մանրամասնելով.
- Ակումբը նաև առաջարկել է, որպեսզի շարունակեմ գլխավոր մարզչի պաշտոնը նոր մրցաշրջանի ընթացքում։
Մենք սկսել ենք ձևավորել երկարաժամկետ համագործակցություն «Հատիրա» ակումբի և Հանչժոու քաղաքում գործող իմ կողմից հիմնադրված «Sports Culture Football Club»-ի միջև։
Մեր նպատակն է բացահայտել և զարգացնել Շինջյանի երիտասարդ տաղանդներին՝ Հանչժոուում ստեղծելով մասնագիտական զարգացման ծրագիր և մարզումային բազա։
Այս համագործակցության շնորհիվ նպատակ ունենք ստեղծել ամուր կամուրջ Հանչժոուի և Շինջյանի միջև, խթանելով ֆուտբոլի և երիտասարդ մարզիկների զարգացումը։
